Նորություններ

«Արսենալը» հաստատել է Ուելբեքի տրանսֆերը

02.09.2014, 09:14

Դենի Ուելբեք«Արսենալը» պաշտոնապես հայտնել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Դենի Ուելբեքին 16 մլն ֆունտով գնելու մասին:

 

23-ամյա Ուելբեքը տեղ չգտավ «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Լուի վան Գալի խաղային պլաններում, ինչի պատճառով էլ որոշեց ընդունել «զինագործների» առաջարկը:

 

2008թ-ին «Յունայթեդում» իր նորամուտը նշած Ուելբեքն այդ ակումբում մասնակցել է 90 խաղի՝ դառնալով 20 գոլի հեղինակ: Անգլիայի ազգային հավաքականում Դենին անցկացրել է 25 խաղ, այդ թվում մասնակցությունը Եվրո-2012թ-ին և ԱԱ2014-ին: Ուելբեքը լոնդոնյան ակումբի հետ հինգ տարվա պայմանագիր է ստորագրել:

«Նյուքասլ Յունայթեդ» 1-0 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

11.02.2018, 20:11

«Նյուքասլ Յունայթեդ» 1-0 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր 17-րդ հորիզոնականում գտնվող «Նյուքասլ Յունայթեդին»։

կարդալ...

«Տոտտենհեմ» 1-0 «Արսենալ» (տեսանյութ)

10.02.2018, 18:27

«Տոտտենհեմ» 1-0 «Արսենալ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Նոր Ուեմբլի» մարզադաշտում, ուր «Տոտտենհեմը» հյուրընկալել էր սկզբունքային մրցակից «Արսենալին»։

կարդալ...