Մոտակա հանդիպումը

23 նոյեմբեր 2019, 16:30

Նորություններ

«Արսենալը» հաստատեց Էլնենիի տրանսֆերը

14.01.2016, 15:49

Մոհամեդ Էլնենի«Արսենալը» պաշտոնապես հայտնեց «Բազելի» կիսապաշտպան Մոհամեդ Էլնենիին ձեռք բերելու մասին։ Տրանսֆերը «զինագործների» համար արժեցել է մոտ 5-7 մլն ֆունտ։

 

23-ամյա եգիպտացու տրանսֆերային գումարի հարցում համաձայնության գալուց հետո «Արսենալը» երկու շաբաթ սպասեց, որպեսզի Մոհամեդն Անգլիայում աշխատելու թույլտվություն ստանա։ Այսօր Էլնենին պաշտոնապես միացավ լոնդոնյան ակումբին։

 

«Էմիրեյթսում» Մոհամեդը կուժեղացնի «զինագործների» կենտրոնական գիծը, որտեղ այժմ Արսեն Վենգերը չի կարող օգտագործել Սանտի Կազորլային, Ֆրենսիս Կոկլենին և Ջեք Ուիլշերին։

 

Ավելացնենք, որ «Բազելի» կազմում Էլնենին մասնակցել է 90-ից ավել հանդիպման՝ դառնալով Շվեյցարիայի եռակի չեմպիոն։

«Արսենալը» ռեկորդային գումարով գնեց Պեպեին

02.08.2019, 11:36

«Արսենալը» ռեկորդային գումարով գնեց Պեպեին

«Արսենալը» հայտնել է ռեկորդային՝ 72 մլն ֆունտով «Լիլի» վինգեր Նիկոլյա Պեպեին գնելու մասին։

կարդալ...

Տոտտենհեմը 65 մլն ֆունտով գնեց Տանգի Նդոմբելեին

03.07.2019, 00:27

Տոտտենհեմը 65 մլն ֆունտով գնեց Տանգի Նդոմբելեին

«Տոտտենհմն» ավարտին է հասցրել իր համար ռեկորդային՝ 65 մլն ֆունտով «Լիոնի» կիսապաշտպան Տանգի Նդոմբելեի տրանսֆերը։

կարդալ...