Նորություններ

«Արսենալը» հետաքրքրված է Դավիդ Վիլյայով

23.12.2012, 00:17

Դավիդ Վիլյա«Արսենալը» հետաքրքրված է «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի 31-ամյա հարձակվող Դավիդ Վիլիայի ծառայություններով:

 

Ծանր վնասվածքից հետո Վիլյան բացահայտեց, որ այլևս տեղ չունի «Բարսելոնայի» մեկնարկային կազմում: Հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են մի շարք առաջատար ակումբներ:

 

Ինչպես հաղորդում է, Daily Mail-ը, «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հետաքրքրված է Վիլյայի խաղով և հունվարին կփորձի ձեռք բերել նրան:

 

Հաղորդվում է, որ «Արսենալը» ցանկանում է վարձակալել Վիլյային մինչև մրցաշրջանի ավարտը՝ հաջորդ մրցաշրջանում նրան գնելու իրավունքով: Սակայն, եթե պայմանները չգոհացնեն «Արսենալին», ապա նա պատրաստ է հենց այս հունվարին գնել հարձակվողի տրանսֆերային ողջ իրավունքները:

«Տոտտենհեմ» 1-0 «Արսենալ» (տեսանյութ)

10.02.2018, 18:27

«Տոտտենհեմ» 1-0 «Արսենալ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Նոր Ուեմբլի» մարզադաշտում, ուր «Տոտտենհեմը» հյուրընկալել էր սկզբունքային մրցակից «Արսենալին»։

կարդալ...

«Արսենալ» 5-1 «Էվերթոն» (տեսանյութ)

03.02.2018, 23:39

«Արսենալ» 5-1 «Էվերթոն» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրի այսօրվա վերջին խաղում «Արսենալը» հյուրընկալել էր 10-րդ հորիզոնականում գտնվող «Էվերթոնին»։

կարդալ...