Նորություններ

«Արսենալը» Մյունխեն է ժամանել երկրորդ կազմով

12.03.2013, 23:46

ԱրսենալԱրդեն հայտնի է այն 18 ֆուտբոլիստների անունները, ովքեր Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղի համար «Արսենալի» կազմում ժամանել են Մյունխեն: Ինչպես և սպասվում էր, Վենգերը իր հետ նկատելի թույլ կազմ է վերցրել:

 

Բայց եթե մի քանի կորուստներ անխուսափելի էին, ինչպես օրինակ վնասվածք ստացած Ջեկ Ուիլշերը, Լուկաս Պոդոլսկին, Բակարի Սանյան կամ արդեն այս առաջնությում մեկ այլ ակումբի կազմում խաղացած Նաչո Մոնրեալը, ապա անհասկանալի է թիմի հիմնական դարպասապահ Վոյցեխ Շեսնիի բացակայությունը, ում Արսեն Վենգերը թողել է տանը:

 

Ակումբի պաշտոնական կայքում ասվում է, որ Շեսնիին հանգստանալու հնարավորություն է տրվել: «Զինագործների» դարպասը այդ խաղում կպաշտպանի Լուկաշ Ֆաբիանսկին:

 

Հիշեցնենք, որ «Բավարիա» - «Արսենալ» խաղը տեղի կունենա վաղը ժամը 23:45-ին:

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

20.06.2018, 10:17

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

«Արսենալը» պաշտոնապես հայտնեց Գերմանիայի ազգային հավաքականի և Լևերկուզենի «Բայերի» դարպասապահ Բերնդ Լենոյին գնելու մասին։ Գործարքն արժեցել է մոտ 22 մլն ֆունտ։

կարդալ...

«Արսենալը» ձեռք բերեց Շտեֆան Լիխտշտայներին

05.06.2018, 20:10

«Արսենալը» ձեռք բերեց Շտեֆան Լիխտշտայներին

Ունաի Էմերիի գլխավորությամբ «Արսենալի» առաջին նորեկը դարձավ «Յուվենտուսի» նախկին պաշտպան Շտեֆան Լիխտշտայները։

կարդալ...