Նորություններ

«Արսենալը» մտածում է Կոնդոգբիային ձեռք բերելու մասին

11.07.2013, 18:35

Ժոֆրեյ ԿոնդոգբիաԻնչպես հայտնում է  Sky Sports-ը, «Արսենալը» մտածում է «Սևիլյայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ժոֆրեյ Կոնդոգբիային գնելու համար առաջարկություն կատարելու մասին:

 

20-ամյա Կոնդոգբիան ավարտված մրցաշրջանում լավագույն կերպով դրսևորեց իրեն, դրա համար էլ հայտնվեց մի շարք եվրոպական բարձրակարգ ակումբների ուշադրության կենտրոնում, այդ թվում, լուրերի համաձայն, «Ռեալ Մադրիդի» և «Չելսիի»:

 

Աղբյուրի համաձայն, «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը թիմի համար փնտրում է նոր կիսապաշտպան և այդ կապակցությամբ պատրաստ է ձեռք բերել «Սևիլիայում» հանդես եկող իր հայրենակցին:

 

Հարկ է նշել, որ նոր մրցաշրջանում «Սևիլյան» չի մասնակցի եվրոգավաթներում, այդ պատճառով էլ իսպանական ակումբին դժվար կլինի պահել իր լավագույն ֆուտբոլիստներին:

«Արսենալը» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել է Ունայ Էմերիին

23.05.2018, 20:51

«Արսենալը» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել է Ունայ Էմերիին

«Արսենալը» պաշտոնապես հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնում Ունայ Էմերիին նշանակելու մասին։ «Արսենալում» 46-ամյա մասնագետին բարդ աշխատանք է սպասվում Արսեն Վենգերի հեռանալուց հետո։

կարդալ...

«Լեսթեր Սիթի» 3-1 «Արսենալ» (տեսանյութ)

10.05.2018, 11:48

«Լեսթեր Սիթի» 3-1 «Արսենալ» (տեսանյութ)

Երեկ կեսգիշերին կայացան Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրից հետաձգված 4 հանդիպումներ։ «Արսենալն» իր նախավերջին խաղում հյուրընկալվել էր «Լեսթեր Սիթիին»։

կարդալ...