Նորություններ

«Արսենալը» չի հրաժարվում Ռեմիին գնելու մտքից

09.07.2014, 13:06

Լոիկ ՌեմիՉնայած Ալեքսիս Սանչեսի տրանսֆերի շատ մոտ լինելուն, «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ցանկանում է գնել նաև ՔՊՌ-ի հարձակվող Լոիկ Ռեմիին:

 

Այս շաբաթ «զինագործները» «Բարսելոնային» հայտնեցին, որ պատրաստ են Սանչեսի համար վճարել 30 մլն ֆունտ, սակայն Նիկլաս Բենդտներից բաժանվելուց հետո Վենգերը ցանկանում է ևս մեկ հարձակվող հրավիրել:

 

Հարձակման գծում Սանչեսի խաղընկերը կարող է դառնալ 27-ամյա Ռեմին, ով Պրեմիեր Լիգայի նախորդ մրցաշրջանում 14 գոլ է խփել: Պայմանագրով Ռեմիի տրանսֆերային գինը սահմանված է 8 մլն ֆունտ:

 

Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, «Արսենալը» մոտ է ՔՊՌ-ի հետ համաձայնության գալուն, սակայն առայժմ չի բանակցել Ռեմիի հետ:

«Արսենալ» 1-0 «Հադերսֆիլդ» (տեսանյութ)

08.12.2018, 21:00

«Արսենալ» 1-0 «Հադերսֆիլդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալել էր վտանգավոր գոտում գտնվող «Հադերսֆիլդ Թաունին»։

կարդալ...

«Մանչեսթեր Յունայթեդ» 2-2 «Արսենալ» (տեսանյութ)

06.12.2018, 02:05

«Մանչեսթեր Յունայթեդ» 2-2 «Արսենալ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 15-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, ուր «Յունայթեդը» հյուրընկալել էր մայրաքաղաքից ժամանած «Արսենալին»։

կարդալ...