Նորություններ

«Արսենալը» պատրաստ է Մորատային դարձնել ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

22.05.2016, 18:09

Ալվարո Մորատա«Արսենալը» պատրաստ է «Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատային դարձնել իր ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը, որպեսզի հաղթի «Չելսիի», «Մանչեսթեր Յունայթեդի» և ՊՍԺ-ի հետ մղվող պայքարում։

 

Ինչպես գիտենք, Մարդիդի «Ռեալը» մտադիր է ակտիվացնել 23-ամյա Մորատայի պայմանագրում հետգնման կետը։ Պրեմիեր Լիգայի ակումբներն ուշադիր հետևում են Ալվարոյի շուրջ ստեղծված իրավիճակին և դիտարկում են հնարավոր տարբերակները, որոնք իրենց թույլ կտան առաջ անցնել մրցակիցներից։ Ալվարոյի տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 մլն ֆունտ։

 

Այսպես օրինակ, «Արսենալը» պատրաստ է Մորատային դարձնել ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ The Sun պարբերականը վստահեցնում է, որ «զինագործները» կարող են Ալվարոյին առաջարկել շաբաթական 150 հզր ֆունտ աշխատավարձով պայմանագիր։

 

Այս պահին լոնդոնյան ակումբում ամենից շատ վաստակում է Մեսութ Օզիլը՝ շաբաթական 140 հզր ֆունտ։

«Արսենալ» 3-2 «Սաութհեմպտոն» (տեսանյութ)

08.04.2018, 19:31

«Արսենալ» 3-2 «Սաութհեմպտոն» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալել էր վտանգավոր գոտում գտնվող «Սաութհեմպտոնին»։

կարդալ...

«Չելսի» 1-3 «Տոտտենհեմ» (տեսանյութ)

01.04.2018, 20:57

«Չելսի» 1-3 «Տոտտենհեմ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, ուր գործող չեմպիոն «Չելսին» ընդունել էր «Տոտտենհեմին»։

կարդալ...