Նորություններ

«Արսենալը» պատրաստ է 19 մլն ֆունտ վճարել Իգուաինի համար

22.05.2013, 12:12

Գոնսալո Իգուային«Արսենալը» պատրաստ է այս ամռանը ձեռք բերել «Ֆիորենտինայի» հարձակվող Ստեֆան Յովետիչին և 19 մլն ֆունտ առաջարկել «Մադրիդի Ռեալի» հարձակվող Գոնսալո Իգուաինի համար:

 

Համարվում է, որ Յովետիչը կլինի «Արսենալի» գլխավոր տրանսֆերային նպատակը: Իտալական ակումբն իր առաջատարի համար պահանջում է 30 մլն ֆունտ, ինչը կարող է խնդիրներ առաջացնել լոնդոնյան ակումբի համար:

 

Դրա հետ կապված, Արսեն Վենգերը պատրաստվում է իր ուշադրությունը ուղղել 25-ամյա Իգուաինին, ում ծառայություններով հետաքրքրված է դեռ 2007թ-ից:

 

Կան բոլոր շանսերը, որ արգենտինացին կդառնա «Արսենալի» համար ռեկորդային ձեռքբերում:

 

«Արսենալի» մյուս տրանսֆերային նպատակը կարող է դառնալ Իգուաինի խաղընկեր և Արսեն Վենգերի հայրենակից Կարիմ Բենզեման:

«Տոտտենհեմ» 1-0 «Արսենալ» (տեսանյութ)

10.02.2018, 18:27

«Տոտտենհեմ» 1-0 «Արսենալ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Նոր Ուեմբլի» մարզադաշտում, ուր «Տոտտենհեմը» հյուրընկալել էր սկզբունքային մրցակից «Արսենալին»։

կարդալ...

«Արսենալ» 5-1 «Էվերթոն» (տեսանյութ)

03.02.2018, 23:39

«Արսենալ» 5-1 «Էվերթոն» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրի այսօրվա վերջին խաղում «Արսենալը» հյուրընկալել էր 10-րդ հորիզոնականում գտնվող «Էվերթոնին»։

կարդալ...