Մոտակա հանդիպումները

24 նոյեմբեր 2018, 19:00

Նորություններ

«Արսենալը» վաճառեց Էմանուել Ֆրիմպոնգին

31.01.2014, 17:47

Էմանուել Ֆրիմպոնգ«Արսենալը» 22-ամյա կիսապաշտպան Էմանուել Ֆրիմպոնգին վաճառեց Չեմպիոնշիպում հանդես եկող «Բարնսլիին»: Այս մասին հաղորդում է «Բարնսլիի» պաշտոնական կայքը: Գործարքի ֆինանսական կողմի մասին ինֆորմացիա չի հաղորդվում:

 

Ֆրիմպոնգն «Արսենալի» առաջին թիմում նորամուտը նշել է դեռ 2011/12 մրցաշրջանում՝ այդ պահից մասնակցելով «զինագործների» 16 պաշտոնական հանդիպման: Էմանուելը վարձավճարով հանդես է եկել նաև «Վուլերհեմպտոնում», «Չարլթոնում» և «Ֆուլհեմում»:

 

Չնայած մեծ առաջխաղացմանը, Ֆրիմպոնգը չկարողացավ իր տաղանդը դրսևորել «Էմիրեյթսում», ինչի գլխավոր պատճառը վնասվածքներն էին: Այժմ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը որոշեց ընդմիշտ բաժանվել գանացի կիսապաշտպանից:

«Արսենալ» 1-1 «Վուլվերհեմպտոն» (տեսանյութ)

11.11.2018, 22:26

«Արսենալ» 1-1 «Վուլվերհեմպտոն» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալել էր առաջնության նորեկ «Վուլվերհեմպտոն Ուոնդերերսին»։

կարդալ...

«Արսենալ» 1-1 «Լիվերպուլ» (տեսանյութ)

03.11.2018, 23:24

«Արսենալ» 1-1 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում, ուր «Արսենալը» հյուրընկալել էր առաջատար «Լիվերպուլին»։

կարդալ...