Նորություններ

«Արսենալը» ցանկանում է գնել Դեբյուշիին

27.06.2014, 12:35

Մաթյո Դեբյուշի«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մտադիր է իր թիմի պաշտպանության աջ եզրը ուժեղացնել «Նյուքասլի» ֆուտբոլիստ Մաթյո Դեբյուշիի օգնությամբ:

 

Այս շաբաթ Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը հայտնեց, որ Չեմպիոնների Լիգայում հանդես գալու համար պատրաստ է հեռանալ «Նյուքասլից»:

 

Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, Մաթյոյին այդ հնարավորությունը պատրաստ է տալ իր հայրենակից Արսեն Վենգերը, ով Բակարի Սանյային փոխարինող է փնտրում: Դեբյուշիի տրանսֆերը գնահատվում է 8 մլն ֆունտ: «Արսենալը» պատրաստ է նաև գործարքի մաս դարձնել Կարլ Ջենկինսոնի մեկ տարով վարձակալությունը «Նյուքասլին»։

«Նյուքասլ Յունայթեդ» 1-0 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

11.02.2018, 20:11

«Նյուքասլ Յունայթեդ» 1-0 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր 17-րդ հորիզոնականում գտնվող «Նյուքասլ Յունայթեդին»։

կարդալ...

«Տոտտենհեմ» 1-0 «Արսենալ» (տեսանյութ)

10.02.2018, 18:27

«Տոտտենհեմ» 1-0 «Արսենալ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Նոր Ուեմբլի» մարզադաշտում, ուր «Տոտտենհեմը» հյուրընկալել էր սկզբունքային մրցակից «Արսենալին»։

կարդալ...