Նորություններ

«Արսենալին» հետաքրքրում է Կոնդոգբիան

29.04.2013, 15:27

Ժոֆրեյ Կոնդոգբիա«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաստատել է, որ հետաքրքրված է «Սևիլյայի» 20-ամյա կիսապաշտպան Ժոֆրեյ Կոնդոգբիայի ծառայություններով:

 

Երիտասարդ ֆրանսիացին հիանալի մրցաշրջան է անցկացնում: Ըստ մամուլում տեղ գտած շշուկների՝ նրանով հետաքրքրված են «Ռեալը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», «Չելսին» և «Բորուսիան»: Հավակնորդների թվում է նաև Վենգերը:

 

-Չեմ ցանկանում չափազանց շատ բան խոսել Կոնդոգբիայի վերաբերյալ, որովհետև այս պահին նրանով հետաքրքրվում են բոլորը: Ինչպիսի՞ պատասխան են դուք ինձանից ակնկալում, երբ հարցնում եք՝ նա Ձեզ հետաքրքրում է, թե ոչ,- հայտնել է Վենգերը: The Sun

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

14.07.2018, 16:33

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

«Չելսին» պաշտոնապես հայտարարեց «Նապոլիի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոյին 50 մլն ֆունտով գնելու մասին։

կարդալ...

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

14.07.2018, 10:36

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

«Լիվերպուլը» պաշտոնապես ավարտին հասցրեց «Ստոկ Սիթիի» վինգեր Ջերդան Շաքիրիի տրանսֆերը։ Գործարքի արժեքը կազմել է 13,5 մլն ֆունտ։

կարդալ...