Նորություններ

«Արսենալի» երկրպագուները խնդրում են նվազեցնել տոմսերի արժեքը

11.01.2013, 16:10

«Արսենալի» երկրպագուներ«Արսենալի» երկրպագուների ֆան ակումբը բողոքել է ակումբի գործադիր տնօրեն Իվան Գազիդիսին տոմսերի բարձր արժեքի համար:

 

Ինչպես տեղեկացնում է Daily Mail պարբերականը, երկրպագուները նորից բողոքի ձայն են բարձրացրել, քանի որ «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուները հրաժարվել էին գնել տոմս 62 ֆունտով:

 

Այս շաբաթ «զինագործների» երկրպագուները նորից են դիմել ակումբի ղեկավարությանը գները իջեցնելու համար:

 

-«Սիթիի» դեմ խաղի տոմսերի այսքան դանդաղ վաճառքը (իսկ «քաղաքայինների» երկրպագուները ընդհանրապես բոյկոտում են հանդիպումը գնի պատճառով) և դատարկ տեղերի ավելացումը փաստում է ակումբի սխալ քաղաքականության մասին:

 

Մենք դիմում ենք ղեկավարությանը, որ գոնե 2013/14 մրցաշրջանում տոմսերի գինը նվազեցնեն,- ասվում է երկրպագուների դիմումում:

«Տոտտենհեմ» 1-0 «Արսենալ» (տեսանյութ)

10.02.2018, 18:27

«Տոտտենհեմ» 1-0 «Արսենալ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Նոր Ուեմբլի» մարզադաշտում, ուր «Տոտտենհեմը» հյուրընկալել էր սկզբունքային մրցակից «Արսենալին»։

կարդալ...

«Արսենալ» 5-1 «Էվերթոն» (տեսանյութ)

03.02.2018, 23:39

«Արսենալ» 5-1 «Էվերթոն» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրի այսօրվա վերջին խաղում «Արսենալը» հյուրընկալել էր 10-րդ հորիզոնականում գտնվող «Էվերթոնին»։

կարդալ...