Նորություններ

«Արսենալն» ամռանը կփորձի գնել Մորատային

01.03.2014, 12:01

Ալվարո Մորատա«Արսենալը» պատրաստ է ամռանը վերականգնել իր հետաքրքրությունը «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատայի նկատմամբ:

 

Ինչպես հաղորդում է, The Telegraph-ը, Վենգերը ցանկանում էր 21-ամյա իսպանացուն ձեռք բերել դեռ հունվարին, սակայն մադրիդյան ակումբը մերժեց Մորատային՝ մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալությամբ «Արսենալին» տալու առաջարկը:

 

Միաժամանակ «Արսենալի» հարձակման գծում խնդիրները մնում են արդիական: Ամռանը Նիկլաս Բենդտները կլքի ակումբը և Վենգերը կմնա միայն Օլիվյե Ժիրուի հույսին:

 

Աղբյուրի հաղորդմամբ, «Արսենալը» պատրաստ է Իսպանիայի երիտասարդական հավաքականի հարձակվողի համար 15 մլն ֆունտ վճարել:

«Վուլվերհեմպտոն» 3-1 «Արսենալ» (տեսանյութ)

25.04.2019, 00:38

«Վուլվերհեմպտոն» 3-1 «Արսենալ» (տեսանյութ)

Այսօր կայացավ Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրից հետաձգված «Վուլվերհեմպտոն» - «Արսենալ» հանդիպումը։

կարդալ...

«Արսենալ» 2-3 «Կրիստալ Փելես» (տեսանյութ)

21.04.2019, 20:56

«Արսենալ» 2-3 «Կրիստալ Փելես» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 35-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալել էր 14-րդ հորիզոնականում գտնվող «Կրիստալ Փելեսին»։

կարդալ...