• Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Հադերսֆիլդ Թաուն
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Ուոթֆորդ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Սուոնսի Սիթի
  • Ստոկ Սիթի
  • Վեստ Բրոմվիչ Ալբիոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Տոտտենհեմ Հոտսպուր

    Մոտակա հանդիպումը

    28 հոկտեմբեր 2017, 15:30

    Նորություններ

    «Արսենալ» - «Լիվերպուլ» (անոնս)

    14.08.2016, 13:52

    Arsenal LiverpoolՊրեմիեր Լիգայի 2016/17 մրցաշրջանի առաջին տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում, ուր «Արսենալը» կհուրընկալի «Լիվերպուլին»։

     

    Այս տարի գրանդների հակամարտությունն էլ ավելի գեղեցիկ պայքար է խոստանում։ «Արսենալի» համար նախորդ մրցաշրջանը կարելի է հաջողված համարել։ «Զինագործներն» այն ավարտեցին 2-րդ հորիզոնականում։ Սակայն եթե ներքին առաջնությունն այնքան էլ վատ չստացվեց, ապա Արսեն Վենգերի թիմը ձախողեց Չեմպիոնների Լիգան՝ 1/8 եզրափակչում բոլոր առումներով զիջելով կատալոնական «Բարսելոնային»։

     

    Ինչ վերաբերում է տրանսֆերներին, ապա այն նույնպես չի կարելի հաջողված համար, չնայած, որ թիմը որոշ համալրումներ ունեցավ՝ ի դեմս Գրանիտ Ջակայի, Տակումա Ասանոյի և Ռոբ Հոլդինգին։ Վարձակալությունից վերադարձել է նաև Մաթյո Դեբյուշին։

     

    «Լիվերպուլը» նախորդ մրցաշրջանում չկարողացավ հանդես գալ իր հնարավորությունների ողջ չափով։ Այսպիսով, լիվերպուլյան գրանդը Յուրգեն Կլոպի գլխավորությամբ ազգային առաջնությունն ավարտեց ընդամենը 8-րդ հորիզոնականում, ինչը ոչ մի կերպ չի կարող գոհացնել ակումբի երկրպագուներին։ Սակայն ի տարբերություն «Արսենալի», մերսիսայդցիները հաջող հանդես եկան եվրոգավաթներում։ «Կարմիրները» հասան Եվրոպա Լիգայի եզրափակիչ, որտեղ զիջեցին «Սևիլյային»։ Դատելով խաղերի արդյունքից՝ կարելի հաջողված համարել նաև «Լիվերպուլի» մինչևմրցաշրջանային խաղերը։ «Չելսիին» նվազագույն հաշվով պարտվելուց հետո նրանք  2-0 հաշվով առավելության հասան «Միլանի» նկատմանբ, իսկ հետո 4-0 հաշվով հաղթեցին «Բարսելոնային»։

     

    Եթե խոսենք տրանսֆերային քաղաքականությունից, ապա այս ամառ «Լիվերպուլին» միացան Լորիս Կարիուսը, Ժոել Մատիպը, Ռագնար Կլավանը, Ջորջինո Վեյնալդումը, Սադիո Մանեն և ևս մի քանի ֆուտբոլիստներ։

     

    Անգլիական այս երկու գրանդները Պրեմիեր Լիգայում հանդիպել են 49 անգամ և ունեն 16-ական հաղթանակ։ 17 անգամ գրանցվել է ոչ ոքի արդյունք։

     

    Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 19։00-ին։

    Մեր կանխատեսումը՝ 2։2

    «Տոտտենհեմ» 4-1 «Լիվերպուլ» (տեսանյութ)

    22.10.2017, 20:58

    «Տոտտենհեմ» 4-1 «Լիվերպուլ» (տեսանյութ)

    Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կյաացավ Լոնդոնի «Նոր Ուեմբլի» մարզադաշտում, ուր «Տոտտենհեմը» հյուրընկալել էր 8-րդ հորիզոնականում գտնվող «Լիվերպուլին»։

    կարդալ...

    «Էվերթոն» 2-5 «Արսենալ» (տեսանյութ)

    22.10.2017, 18:42

    «Էվերթոն» 2-5 «Արսենալ» (տեսանյութ)

    Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրում «Արսենալի» մրցակիցը 16-րդ հորիզոնականում գտնվող «Էվերթոնն» էր։

    կարդալ...