Նորություններ

«Արսենալ» - «Մանչեսթեր Յունայթեդ» (անոնս)

28.04.2013, 12:40

Արսենալ - Մանչեսթե ՅունայթեդՊրեմիեր Լիգայի 35-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում, ուր տեղի «Արսենալը» կհյուրընկալի չեմպիոնական տիտղոսը նվաճած «Մանչեսթեր Յունայթեդին»:

 

«Արսենալը» ավանդաբար հաջող է ավարտում մրցաշրջանը: Թիմը այս պահին գտնվում է մրցաշարային աղյուսակը 3-րդ հորիզոնականում և լավագույն քառյակում տեղը պահելու խնդիր ունի: Այսօրվա հաղթանակը կարող է շանսերը իրատեսական դարձնել: Արսեն Վենգերի թիմը «Տոտտենհեմին» պարտվելուց հետո 5 խաղում հաղթանակ է տարել և մեկ խաղ ավարտել ոչ-ոքի արդյունքով:

 

Իսկ ահա «մանկունյանցիները» արդեն տիրացել են ոսկե մեդալներին և կարող են խաղին ներկայանալ երկրորդ կազմով: Սակայն չպետք է մոռանալ, որ Սէր Ալեքսը ցանկություն էր հայտնել հավաքած միավորների քանակով ռեկորդ սահմանել:

 

Այս երկու ակումբների դիմակայությունը սկսվում է 19-րդ դարի վերջից: Թիմերը առաջին անգամ հանդիպել են 1894 թվականի հոկտեմբերի 13-ին, երբ «Յունայթեդը» դեռ կրում էր «Նյութոն Հիթ» անվանումը: Այդ խաղն ավարտվեց 3:3 հաշվով:

 

Ընդհանուր առմամբ «մանկունյանցիները» և «զինագործները» միմյանց դեմ դուրս են եկել 215 անգամ: 91 անգամ հաղթել է «Յունայթեդը», 78 անգամ՝ «Արսենալը» և 46 խաղ ավարտվել է խաղաղ ելքով: Խփած և բաց թողած գնդակների հարաբերությամբ առավելությունը նույնպես «Յունայթեդի» կողմն է (332-305):

 

Ընթացիկ մրցաշրջանում թիմերի առաջին հանդիպումը, որը տեղի ունեցավ նոյեմբերի 3-ին, ավարտվեց «կարմիր սատանաների» հաղթանակով՝ 2:1:

 

Լոնդոնցիներից վնասվածք ունեն Միկել Արտետան, Աբու Դիաբին և Լուկաշ Ֆաբիանսկին: Խաղին չի կարողանա մասնակցել նաև Օլիվյե Ժիրուն, ով նախորդ խաղում կարմիր քարտ է ստացել: Հյուրերից վնասվածք ունեն Էշլի Յանգը, Դարեն Ֆլետչերը և Փոլ Սքոուլզը:

 

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 19:00-ին:

Մեր կանխատեսումը՝ 2:1

Խաղին կարող եք online հետևել մեր կայքում՝ հետևյալ հղումով:

«Նյուքասլ Յունայթեդ» 1-0 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

11.02.2018, 20:11

«Նյուքասլ Յունայթեդ» 1-0 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր 17-րդ հորիզոնականում գտնվող «Նյուքասլ Յունայթեդին»։

կարդալ...

«Տոտտենհեմ» 1-0 «Արսենալ» (տեսանյութ)

10.02.2018, 18:27

«Տոտտենհեմ» 1-0 «Արսենալ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Նոր Ուեմբլի» մարզադաշտում, ուր «Տոտտենհեմը» հյուրընկալել էր սկզբունքային մրցակից «Արսենալին»։

կարդալ...