Մոտակա հանդիպումները

24 նոյեմբեր 2018, 19:00

«Արսենալ» 2-0 «Ֆուլհեմ» (տեսանյութ)

Արսենալ - ՖուլհեմՊրեմիեր Լիգայի 22-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար «Արսենալը» լոնդոնյան դերբիի շրջանակներում հյուրընկալեց «Ֆուլհեմին»:

 

Խաղի հաշիվը բացվեց հանդիպման երկրորդ խաղակեսում, երբ 57-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Սանտի Կազորլան, ով 5 րոպե անց նաև դուբլ ձևակերպեց:

 

Հարկ է նշել, որ «Ֆուլհեմն» արժանի դիմակայություն էր ցուցադրում, սակայն «զինագործներն» ապացուցեցին, որ պատահաբար չեն հայտնվել մրցաշարի առաջատարի դիրքում:

 

«Արսենալն» այս հաղթանակից հետո վաստակեց 51 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:

 

Գոլեր. Սանտի Կասորլա` 57ր., 62ր.: