Նորություններ

«Արսենալ» 3-1 «Ստոկ Սիթի» (տեսանյութ)

22.09.2013, 18:24

ArsenalՊրեմիեր Լիգայի 5-րդ տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունեց «Ստոկ Սիթիին»:

 

«Զինագործները» հերթական վստահ խաղն անցկացրին՝ հաղթելով 3-1 հաշվով: Հանդիպման հաշիվը 5-րդ րոպեին բացեց Աարոն Ռեմսին: 26-րդ րոպեին հյուրերին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը, սակայն դա նրանց չօգնեց խուսափել պարտությունից:

 

Ջեֆ Կամերոնի գոլից 10 րոպե հետո Պեր Մերտեզակերը կրկին առաջ մղեց «Արսենալին», իսկ երկրորդ խաղակեսում Բակարի Սանյան վերջ դրեց «Ստոկի» բոլոր հույսերին:

 

Այս հաղթանակից հետո Արսեն Վենգերի սաները բարձրացան առաջին հորիզոնական:

 

Գոլեր․ Ռեմսի՝ 5ր, Կամերոն՝ 26ր, Մերտեզակեր՝ 36ր, Սանյա՝ 72ր:

Ֆրեդը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»

21.06.2018, 18:42

Ֆրեդը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է «Շախտյորի» և Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆրեդին գնելու մասին։

կարդալ...

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

20.06.2018, 10:17

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

«Արսենալը» պաշտոնապես հայտնեց Գերմանիայի ազգային հավաքականի և Լևերկուզենի «Բայերի» դարպասապահ Բերնդ Լենոյին գնելու մասին։ Գործարքն արժեցել է մոտ 22 մլն ֆունտ։

կարդալ...