Նորություններ

«Արսենալ» 3-4 «Լիվերպուլ» (տեսանյութ)

14.08.2016, 20:53

Arsenal-LiverpoolՊրեմիեր Լիգայի 1-ին տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էմիրեյթս» մարզադաշտում, ուր «Արսենալը» հյուրընկալել էր «Լիվերպուլին»։

 

Լոնդոնի հյուսիսում ֆանտաստիկ հանդիպում ստացվեց, որտեղ գոլառատ և անզիջում պայքարում հաղթանակ տարան Յուրգեն Կլոպի սաները։ «Լիվերպուլը» դարձավ 2009 թվականից հետո առաջին ակումբը, որը Էմիրեյթսում 4 գնդակ խփեց Արսենալին։ Դուբլի հեղինակ դարձավ Ֆիլիպե Կոուտինյոն, մեկական գոլով էլ աչքի ընկան Սադիո Մանեն և Ադամ Լալանան։

 

Լոնդոնյան ակումբի գոլերն էլ իրենց անվան դիմաց գրանցեցին Թեո Ուոլկոտը, Օքսլեյդ-Չեմբերլենը և Քալում Չեմբերսը։

 

Գոլեր․ Ուոլկոտ՝ 31ր, Կոուտինյո՝ 45ր, 56ր, Լալանա՝ 49ր, Մանե՝ 63ր, Օքսլեյդ-Չեմբերլեն՝ 64ր, Չեմբերս՝ 75ր։

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

14.07.2018, 10:36

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

«Լիվերպուլը» պաշտոնապես ավարտին հասցրեց «Ստոկ Սիթիի» վինգեր Ջերդան Շաքիրիի տրանսֆերը։ Գործարքի արժեքը կազմել է 13,5 մլն ֆունտ։

կարդալ...

«Լիվերպուլը» ներկայացրել է Նաբի Կեյտային

28.06.2018, 16:48

«Լիվերպուլը» ներկայացրել է Նաբի Կեյտային

«Լիվերպուլը» կիսապաշտպան Նաբի Կեյտային ներկայացրել է որպես իր ֆուտբոլիստ։ Հիշեցնենք, որ մերսիսայդցիները «Լայպցիգի» հետ համաձայնության էին եկել դեռ նախորդ օգոստոսին։ Հունվարին «կարմիրները» փորձեցին արագացնել տեղափոխությունը, սակայն ապարդյուն։

կարդալ...