Մոտակա հանդիպումը

24 փետրվար 2018, 16:30

Նորություններ

«Արսենալ» 4-1«Վեստ Բրոմվիչ» (տեսանյութ)

24.05.2015, 20:10

Arsenal-WBAՊրեմիեր Լիգայի այս մրցաշրջանի վերջին տուրում «Արսենալը» հյուրընկալել էր 13-րդ հորիզոնականում գտնվող «Վեստ Բրոմվիչ Ալբիոնին»:

 

«Զինագործներն» հանդիպման ելքը վճռեցին դեռ առաջին խաղակեսում՝ չորս անգամ գրավելով հյուրերի դարպասը, ինչը Պրեմիեր Լիգայի ողջ պատմության ընթացքում ոչ մի ակումբի չէր հաջողվել «Վեստ Բրոմվիչի» հետ խաղի առաջին խաղակեսում: Դաշտի տերերից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Թեո Ուոլկոտը, մեկ անգամ էլ հաջողության հասավ Ջեկ Ուիլշերը: Երկրորդ խաղակեսում հյուրերին հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը:

 

Այս հաղթանակով Արսեն Վենգերի սաները՝ վաստակած 75 միավորով մրցաշրջանն ավարտեցին 3-րդ հորիզոնականում:

 

Գոլեր. Ուոլկոտ՝ 4ր, 14ր, 37ր, Ուիլշեր՝ 17ր, Մաքոլի՝ 57ր:

«Սաութհեմպտոն» 0-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

11.02.2018, 22:22

«Սաութհեմպտոն» 0-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրում «Լիվերպուլի» մրցակիցը վտանգավոր գոտում գտնվող «Սաութհեմպտոնն» էր։

կարդալ...

«Նյուքասլ Յունայթեդ» 1-0 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

11.02.2018, 20:11

«Նյուքասլ Յունայթեդ» 1-0 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր 17-րդ հորիզոնականում գտնվող «Նյուքասլ Յունայթեդին»։

կարդալ...