Նորություններ

«Արսենալ» 5-1 «Վեստ Հեմ» (տեսանյութ)

24.01.2013, 02:03

Արսենալ - Վեստ ՀեմԱյսօր Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում տեղի ունեցավ Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրից հետաձգված «Արսենալ» - «Վեստ Հեմ Յունայթեդ» խաղը: Լոնդոնյան դերբին անցավ «զինագործների» բացահայտ առավելությամբ:

 

Խաղի 18-րդ րոպեին հյուրերի ուելսցի կիսապաշտպան Ջեք Քոլիսոնը բացեց հաշիվը: Ընդամենը 4 րոպե հետո Լուկաս Պոդոլսկին հավասարեցրեց հաշիվը՝ 1:1:

 

Երկրորդ խաղակեսում սկսվեց «Արսենալի» գոլային տարափը: «Զինագործները» 10 րոպեում 4 գնդակ ուղարկեցին հյուրերի դարպասը և գերկամային հաղթանակ տարան:

 

Այս հաղթանակից հետո Վենգերի սաները վաստակած 37 միավորով կշարունակեն մնալ 6-րդ հորիզոնականում:

 

Գոլեր. Քոլիսոն՝ 18ր, Պոդոլսկի՝ 22ր, Ժիրու՝ 47ր, Կազորլա՝ 53ր, Ուոլկոտ՝ 54ր, Ժիրու՝ 57ր

Չելսին հաղթեց Արսենալին և նվաճեց Եվրոպա Լիգայի գավաթը (տեսանյութ)

30.05.2019, 00:51

Չելսին հաղթեց Արսենալին և նվաճեց Եվրոպա Լիգայի գավաթը (տեսանյութ)

Բաքվի Օլիմպիական մարզադաշտում կայացավ Եվրոպա Լիգայի եզրափակիչը, որտեղ միմյանց հետ մրցեցին երկու անգլիական ակումբներ՝ «Արսենալը» և «Չելսին»։

կարդալ...

«Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր Լիգայի չեմպիոն (տեսանյութ)

12.05.2019, 19:50

«Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր Լիգայի չեմպիոն (տեսանյութ)

Այսօր միաժամանակ կայացան Պրեմիեր Լիգայի 38-րդ տուրի բոլոր 10 հանդիպումները։ Չեմպիոնական պայքարում գտնվող «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր «Բրայթոնին»։

կարդալ...