Նորություններ

«Արսենալ» 5:2 «Տոտենհեմ» (տեսանյութ)

17.11.2012, 18:45

Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրի բացումը տրվեց անչափ դրամատիկ հյուսիսլոնդոնյան դերբիում: «Արսենալը» «Էմիրեյթս» մարզադաշտում ընդունեց սկզբունքային մրցակից «Տոտենհեմ»-ին:

 

Չնայած խաղից առաջ Վենգերը մտահոգություն էր հայտնել որոշ առաջատարների մասնակցության հարցում, սակայն երկու թիմերն էլ դաշտ էին դուրս բերել իրենց մարտական կազմը:

 

Փոփոխություն էր տեղի ունեցել երկու թիմերի դարպասում էլ: Երկար բացակայությունից հետո «Արսենալի» դարպասում էր Վոյցեխ Շեսնին: Վիլաշ-Բոաշն էլ անակնկալ որոշում էր կայացրել՝ դաշտ դուրս բերելով Ուգո Լյորիսին:

 

Առաջին իսկ րոպեյից խաղը ընթացավ լարված տեմպով: 10-րդ րոպեյին Ադեբայորը առաջինը հասավ Շեսնիի հետ մղած գնդակին և դարձավ գոլի հեղինակ: Ընդհամենը 8 րոպե հետո դարձյալ Ադեբայորը աչքի ընկավ, սակայն այս անգամ կարմիր քարտով: Արսենալը կարողացավ օգտագործել թվային առավելությունը և 24-րդ րոպեյին հավասարեցրեց հաշիվը՝ 1:1: Գոլի հեղինակ դարձավ գերմանացի պաշտպան Պեր Մերտեզակերը: Մինչև 42-րդ րոպեն թիմերը հավասար պայքարում անցկացրին: Սակայն ի վերջո զգացնել տվեց 1 խաղացողի բացակայությունը «Տոտենհեմ»-ում: Առաջին խաղակեսի վերջնամասում աչքի ընկան Լուկաս Պոդոլսկին՝ 2:1 և Օլիվյե Ժիրուն՝ 3:1:

 

Երկրորդ խաղակեսը «Տոտենհեմ»-ը սկսեց երկու փոխարինմամբ: Դաշտ դուրս եկան Կլինտ Դեմպսին և Մայքլ Դոուսոնը:

 

10 ֆուտբոլիստով մնացած հյուրերը շատ ակտիվ սկսեցին, սակայն 60-րդ րոպեյին բաց թողեցին 4-րդ գնդակը: Գոլի հեղինակ դարձավ Սանտի Կազորլան՝ 4:1:

 

Սակայն «Տոտենհեմ»-ը չհանձնվեց և 71-րդ րոպեյին կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը: Անհատական խաղով «Արսենալ»-ի պաշտպաններին անցավ Գարեթ Բեյլը և հաշիվը դարձրեց 4:2:

 

«Արսենալի» հաղթանակը ավելի խոշոր դարձրեց Թեո Ուոլկոտը՝ 5:2:

 

Այս հաղթանակից հետո «Արսենալը» շրջանցեց «Տոտենհեմին» և բարձրացավ 6-րդ հորիզոնական:

 

Գոլեր. Ադեբայոր՝ 10ր, Մերտեզակեր՝ 24ր, Պոդոլսկի՝ 42ր, Ժիրու՝ 45ր, Կազորլա՝ 60ր, Բեյլ՝ 71ր, Ուոլկոտ՝ 91ր

«Հադերսֆիլդ» 0-1 «Լիվերպուլ» (տեսանյութ)

20.10.2018, 22:28

«Հադերսֆիլդ» 0-1 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվել էր նախավերջին հորիզոնականում գտնվող «Հադերսֆիլդ Թաունին»։

կարդալ...

«Վեստ Հեմ» 0-1 «Տոտտենհեմ» (տեսանյութ)

20.10.2018, 19:56

«Վեստ Հեմ» 0-1 «Տոտտենհեմ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալվել էր 15-րդ հորիզոնականում գտնվող «Վեստ Հեմ Յունայթեդին»։

կարդալ...