Նորություններ

Արսեն Վենգերը գոհ է Սանյայի խաղից կենտրոնական պաշտպանի դիրքում

15.02.2013, 14:11

Բակարի Սանյա«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոստովանել է, որ զարմացած չէ Բակարի Սանյայի հաջող խաղից կենտրոնական պաշտպանի դիրքում անցած շաբաթ կայացած «Սանդերլենդի» դեմ խաղի ժամանակ: Վենգերը կպահի այս տարբերակն իր մտքում մրցաշրջանի մնացած հատվածում:

 

Պրեմիեր Լիգայի անցած տուրում Բակարին պաշտպանության դիրքում խաղաց Պեր Մերտեզակերի հետ, քանի որ Լորան Կոսելնին և Թոմաս Վերմալենը վնասվածքներ ունեն: Այդ խաղում «զինագործները» հաղթանակ տարան 0:1 հաշվով: Մինչդեռ Վենգերի համար անակնկալ չէր ֆուտբոլիստի հաջող խաղը:

 

-Ես միշտ էլ մտածել եմ, որ նա ընդունակ է գործել այս դիրքում: Մենք հաճախ օգտագործում ենք նրան այդ դիրքում մարզումների ժամանակ: Այն ինչ նա իրականացնում է մարզումների ժամանակ, տպավորում է մեզ: Նրան անհրաժեշտ չէր պատրաստվել դրան:

 

Մենք նրան այդ մասին ասել ենք խաղից 10 րոպե առաջ (որ նա խաղալու է որպես կենտրոնական պաշտպան) և նա շատ լավ հաղթահարեց այդ իրավիճակը,- հայտնել է Վենգերը «Արսենալի» պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ:

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

20.06.2018, 10:17

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

«Արսենալը» պաշտոնապես հայտնեց Գերմանիայի ազգային հավաքականի և Լևերկուզենի «Բայերի» դարպասապահ Բերնդ Լենոյին գնելու մասին։ Գործարքն արժեցել է մոտ 22 մլն ֆունտ։

կարդալ...

«Արսենալը» ձեռք բերեց Շտեֆան Լիխտշտայներին

05.06.2018, 20:10

«Արսենալը» ձեռք բերեց Շտեֆան Լիխտշտայներին

Ունաի Էմերիի գլխավորությամբ «Արսենալի» առաջին նորեկը դարձավ «Յուվենտուսի» նախկին պաշտպան Շտեֆան Լիխտշտայները։

կարդալ...