Մոտակա հանդիպումը

20 հունվար 2018, 16:30

Նորություններ

Արսեն Վենգերը մտադիր է մրցաշրջանի մնացած խաղերում պարտություն չկրել

19.04.2013, 10:25

Արսեն Վենգեր«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը վստահ է, որ իր թիմը կարող է մրցաշրջանի մնացած խաղերն անցկացնել առանց պարտության:

 

Չնայած «Էվերթոնի» հետ ոչ-ոքի խաղին, «Արսենալը» լավ շանսեր ունի մրցաշրջանը ավարտել լավագույն քառյակում: «Զինագործները» Պրեմիեր Լիգայի վերջին հինգ խաղերում ընդամենը 2 միավոր են կորցրել:

 

«Արսենալը» չի պարտվել «Տոտտենհեմի» հետ լոնդոնյան դերբիից հետո և Վենգերը հուսով է պահպանել այդ տեմպը մինչև մրցաշրջանի ավարտը:

 

-Ես վստահ եմ, որ մենք կլինենք քառյակում, սակայն դա կախված է մեր խաղից: Մենք շատ դժվարին աշխատանք կատարեցինք, սակայն առջևում դեռ անելիք ունենք:

 

Պայքարը գնալու է միչև վերջին օրը: Իրավիճակը կարգավորելու միակ տարբերակն է հաղթել բոլոր խաղերում,- Վենգերի խոսքերն է մեջբերում ESPN-ը:

Ձախողում բոլոր ճակատներում (տեսանյութ)

14.01.2018, 20:45

Ձախողում բոլոր ճակատներում (տեսանյութ)

Ընթացիկ մրցաշրջանը կարելի է վատագույնը համարել «Արսենալի» համար վերջին երկու տասնամյակում։

կարդալ...

Հեռուստահեռարձակման շահույթով առաջատարը «Չելսին» է (աղյուսակ)

10.01.2018, 17:10

Հեռուստահեռարձակման շահույթով առաջատարը «Չելսին» է (աղյուսակ)

Եվրոպայի Թոփ-5 առաջնությունների նախորդ մրցաշրջանի հեռուստահեռարձակման շահույթով առաջատարը Պրեմիեր Լիգայի չեմպիոն «Չելսին» է։

կարդալ...