Մոտակա հանդիպումը

29 սեպտեմբեր 2018, 15:30

Նորություններ

Արսեն Վենգերը տրանսֆերային շուկայում կարող է համաշխարհային ռեկորդ սահմանել

24.07.2015, 10:09

Arsene Wenger«Արսենալի» տնօրեն Լորդ Հարրիսը հայտնել է, որ գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի տրամադրության տակ բավական միջոցներ կան, որպեսզի գնի աշխարհի ցանկացած ֆուտբոլիստի, բացառությամբ Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի:

 

Խոսվում է, որ «զինագործները» կարող են այս ամառ նոր հարձակվող ձեռք բերել: Ամենից շատ նշվում է «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի անունը, ով գնահատվում է 50 մլն ֆունտ:

 

72-ամյա Հարիիսի խոսքերով, ակումբի բանկային հաշվին 200 մլն ֆունտ ազատ գումար կա, ուստի Վենգերը կարող է տրանսֆերային շուկայում ակումբի, անգամ նաև համաշխարհային ռեկորդ սահմանել:

 

-Այժմ մենք ֆինանսական առումով հարմարավետ վիճակում ենք: Մենք կարող ենք դուրս գալ տրանսֆերային շուկա և գնել ցանկացած ֆուտբոլիստի, բացառույթամբ նրանց, ովքեր չեն վաճառվում: Մեր բանկային հաշվի վրա 200 մլն ֆունտ ազատ միջոցներ կան:

 

Այս պահին մենք ինչ որ մեկին գնելու պլաններ չունենք, իհարկե եթե նա չգտնի այնպիսի սուպերաստղ, ինչպիսին Մեսութ Օզիլը կամ Ալեքսիս Սանչեսն են: Նա փնտրում է այդպիսի մեկին, սակայն նրանք շատ չեն:

 

Մենք ուրախ կլինենք, եթե նա ակումբի տրանսֆերային ռեկորդը թարմացնի: Եթե Վենգերը ցանկանա որևէ մեկին, ապա հանգիստ կարող է գնել: Բացառությամբ Մեսսիի և Ռոնալդուի, նա իրեն կարող է թույլ տալ գնել ցանկացածի:

 

Մենք ունենք ֆուտբոլիստների ցուցակ, որոնց ցանկանում է ձեռք բերել Վենգերը: Ցուցակում կա կենտրոնական հարձակվող, սակայն ես նրա անունը չեմ հայտնի: Անհրաժեշտ է, որ ակումբն էլ ցանկանա վաճառել նրան, սակայն ես կարծում եմ, որ ֆուտբոլիստը մեզ միանալու ցանկություն ունի,- ասել է Հարրիսը: The Guardian

Ֆուտբոլիստների վաճառքից ամենաշատ վաստակած 20 ակումբները

05.09.2018, 14:00

Ֆուտբոլիստների վաճառքից ամենաշատ վաստակած 20 ակումբները

Շվեյցարական «CIES Football Observatory» կայքը ներկայացրել է Եվրոպայի Թոփ-5 առաջնությունների վերջին 8 տարվա ֆինանսական վերլուծությունը։

կարդալ...

«Քարդիֆ» 2-3 «Արսենալ» (տեսանյութ)

02.09.2018, 18:23

«Քարդիֆ» 2-3 «Արսենալ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրի այսօրվա առաջին խաղում «Արսենալը» հյուրընկալվել էր Ուելսը ներկայացնող «Քարդիֆ Սիթիին»։

կարդալ...