Նորություններ

Արսեն Վենգերն Ուիլշերին համեմատել է Զիդանի և Պլատինիի հետ

15.09.2013, 11:50

Ջեկ Ուիլեր Արսեն Վենգեր«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոստովանել է, որ իր թիմի կիսապաշտպան Ջեկ Ուիլշերը հիշեցնում է իր լեգենդար հայրենակիցներ Զինեդին Զիդանին և Միշել Պլատինիին:

 

Ինչպես հայտնի է, Ուիլշերն Անգլիայի ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 2010թ-ին, երբ ընդամենը 18 տարեկան էր: Հետո Ջեկը վնասվածքների պատճառով որոշ ժամանակ բաց թողեց և այժմ վերադառնում է առաջվա մակարդակին:

 

-Երբ Ֆրանսիայի հավաքականը լավ էր խաղում, դա Զիդանի շնորհիվ էր: Նա օգնում էր խաղընկերներին, որպեսզի նրանք էլ լավ խաղային: Զիադանից առաջ դա անում էր Պլատինին:

 

Ջեկը կարող է նույնն անել Անգլիայի հավաքականում: Նա ընդամենը 22 տարեկան է: Նա ունի բոլոր անհրաժեշտ որակները,- Վենգերի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Ձախողում բոլոր ճակատներում (տեսանյութ)

14.01.2018, 20:45

Ձախողում բոլոր ճակատներում (տեսանյութ)

Ընթացիկ մրցաշրջանը կարելի է վատագույնը համարել «Արսենալի» համար վերջին երկու տասնամյակում։

կարդալ...

Վենգերը լոնդոնյան դերբիում ֆավորիտ է համարում «Արսենալին»

16.11.2017, 17:40

Վենգերը լոնդոնյան դերբիում ֆավորիտ է համարում «Արսենալին»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ իր թիմը ֆավորիտ է «Տոտտենհեմի» դեմ հյուսիսլոնդոնյան դերբիում, որը կկայանա շաբաթ օրը «Էմիրեյթսում»։

կարդալ...