Նորություններ

Արսեն Վենգեր․ «Ոչ բոլոր ֆուտբոլիստները երջանիկ կլինեն»

06.10.2013, 12:39

Արսեն Վենգեր«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոստովանել է, որ իր թիմի ոչ բոլոր ֆուտբոլիստներն ուրախ կլինեն մրցակցության մեծացումից:

 

Մաթյո Ֆլամինիի և Մեսութ Օզիլի գալուց, ինչպես նաև Սերժ Գնաբրիի նկատելի առաջընթացից հետ, բավական մեծացավ մրցակությունը «Արսենալի» կիսապաշտպանությունում: վենգերը հայտնել է, որ իր սաներից ոչ բոլորին է ուրախացնում այս փաստը:

 

-Եթե անկեղծ, ապա ես գիտեմ, որ ոչ բոլորը կարող են երջանիկ լինել: Ես հաճախ եմ ընդունում ոչ ստանդարտ որոշումներ՝ դա իմ աշխատանքի մի մասն է կազմում:

 

Կարևոր չէ, որ քո 25 ֆուտբոլիստներից երջանիկ են միայն 11-ը, ովքեր մեկնարկային կազմում են: Պետք է համակերպվել այդ ամենի հետ: Մեծ ակումբները պահեստայինների նստարանին շատ ֆուտբոլիստներ են ունենում:

 

Մի կողմից մարդիկ ցանկանում են, որ դու լավ ֆուտբոլիստներ ունենաս, իսկ մեկ այլ կողմից չեն ցանկանում, որ որոշ ֆուտբոլիստներ հայտնվեն պահեստայիններին,- Վենգերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

«Լեսթեր Սիթի» 3-1 «Արսենալ» (տեսանյութ)

10.05.2018, 11:48

«Լեսթեր Սիթի» 3-1 «Արսենալ» (տեսանյութ)

Երեկ կեսգիշերին կայացան Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրից հետաձգված 4 հանդիպումներ։ «Արսենալն» իր նախավերջին խաղում հյուրընկալվել էր «Լեսթեր Սիթիին»։

կարդալ...

«Արսենալ» 5-0 «Բերնլի» (տեսանյութ)

06.05.2018, 21:37

«Արսենալ» 5-0 «Բերնլի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 37-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալել էր 7-րդ հորիզոնականում գտնվող «Բերնլիին»։

կարդալ...