Նորություններ

Արսեն Վենգեր. «Կազորլային թերագնահատում են»

17.05.2013, 17:23

Արսեն Վենգեր, Սանտի Կազորլա«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոստովանել է, որ չի հասկանում, թե ինչու կիսապաշտպան Սանտի Կազորլան չկա տարվա լավագույն թիմում:

 

Չնայած հիանալի խաղին՝ իսպանացին չի հայտնվել Պրեմիեր Լիգայի 11 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում: Վենգերի կարծիքով Կազորլային պարզապես չեն գնահատում:

 

-Ինձ թվում է, որ նրան թերագնահատում են Պրեմիեր Լիգայում: Բավականին խիստ որոշում էր Սանտիին այդ թիմում չընդգրկելը: Անձամբ ես այլ կերպ կվարվեի:

 

Նա անհավանական վարպետություն ունի, սակայն նաև շատ բան է անում թիմի համար: Սանտին այն խաղացողներից մեկն է, որոնք բացարձակապես հրաշալի մրցաշրջան են անցկացրել,- հայտնել է Վենգերը: ESPN

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

20.06.2018, 10:17

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

«Արսենալը» պաշտոնապես հայտնեց Գերմանիայի ազգային հավաքականի և Լևերկուզենի «Բայերի» դարպասապահ Բերնդ Լենոյին գնելու մասին։ Գործարքն արժեցել է մոտ 22 մլն ֆունտ։

կարդալ...

«Արսենալը» ձեռք բերեց Շտեֆան Լիխտշտայներին

05.06.2018, 20:10

«Արսենալը» ձեռք բերեց Շտեֆան Լիխտշտայներին

Ունաի Էմերիի գլխավորությամբ «Արսենալի» առաջին նորեկը դարձավ «Յուվենտուսի» նախկին պաշտպան Շտեֆան Լիխտշտայները։

կարդալ...