Նորություններ

Արսեն Վենգեր. «Մենք ապացուցեցինք, որ պայքարում ենք չեմպիոնության համար»

27.12.2013, 14:45

Արսեն Վենգեր«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ լոնդոնյան դերբիում «Վեստ Հեմի» նկատմամբ տարած 1:3 հաշվով հաղթանակը ցույց տվեց չեմպիոնության համար պայքարելու իրենց վճռականությունը:

 

Երեկվա խաղում «զինագործները» թերանում էին գրոհների եզրափակման ժամանակ, սակայն արդյունքում կարողացան կամային հաղթանակ տանել:

 

-Մենք այս խաղով պատասխանեցինք մի քանի կարևոր հարցերի: Եթե մենք չհաղթեինք, ապա ստիպված էինք լինելու շատ հարցերի պատասխանել: Այս խաղը ցույց տվեց, որ մենք չեմպիոնության համար պայքարի իրական հավակնորդ ենք: Մենք անհաջող խաղերից հետո կրկին վերադարձել ենք հաղթական ուղղուն,- ասել է Վենգերը: Daily Mail

«Արսենալ» 4-1 «Կրիստալ Փելես» (տեսանյութ)

20.01.2018, 21:00

«Արսենալ» 4-1 «Կրիստալ Փելես» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալել էր 12-րդ հորիզոնականում գտնվող «Կրիստալ Փելեսին»։

կարդալ...

Ձախողում բոլոր ճակատներում (տեսանյութ)

14.01.2018, 20:45

Ձախողում բոլոր ճակատներում (տեսանյութ)

Ընթացիկ մրցաշրջանը կարելի է վատագույնը համարել «Արսենալի» համար վերջին երկու տասնամյակում։

կարդալ...