Նորություններ

Արսեն Վենգեր. «Մեր թիմում ճգնաժամ չկա»

21.12.2013, 13:01

Արսեն Վենգեր«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ վերջին անհաջողությունները չեն ազդել իր թիմի ինքնավստահության վրա:

 

Նախորդ շաբաթ «զինագործները» հյուրընկալվելիս 6:3 հաշվով պարտություն կրեցին «Մանչեսթեր Սիթիից», իսկ Չեմպիոնների Լիգայում պարտվեցին «Նապոլիին»: Սակայն Վենգերն անհանգստանալու պատճառ չի տեսնում:

 

-Մենք հիասթափված ենք վերջին արդյունքներից, սակայն ես չեմ կարծում, որ դա կարող է ազդել մեր մարտական ոգու վրա: Չնայած որ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում մենք շատ գոլ բաց թողեցինք, սակայն այդ խաղն ամբողջությամբ բացասական չէր մեզ համար: Մենք նույնպես գոլեր խփեցինք և կարող էինք նաև չպարտվել: Մենք կարող ենք շտկել սխալները և դա ցույց կտանք «Չելսիի» դեմ խաղում,- ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Վենգերը:

«Արսենալը» ձեռք բերեց Շտեֆան Լիխտշտայներին

05.06.2018, 20:10

«Արսենալը» ձեռք բերեց Շտեֆան Լիխտշտայներին

Ունաի Էմերիի գլխավորությամբ «Արսենալի» առաջին նորեկը դարձավ «Յուվենտուսի» նախկին պաշտպան Շտեֆան Լիխտշտայները։

կարդալ...

«Արսենալը» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել է Ունայ Էմերիին

23.05.2018, 20:51

«Արսենալը» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել է Ունայ Էմերիին

«Արսենալը» պաշտոնապես հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնում Ունայ Էմերիին նշանակելու մասին։ «Արսենալում» 46-ամյա մասնագետին բարդ աշխատանք է սպասվում Արսեն Վենգերի հեռանալուց հետո։

կարդալ...