Նորություններ

Արսեն Վենգեր. «Օզիլը կորցրեց ինքնավստահությունը»

20.02.2014, 11:51

Մեսութ Օզիլ«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ Մեսութ Օզիլը «Բավարիայի» դեմ խաղում չիրացրած 11 մետրանոցից հետո կորցրեց ինքնավստահությունը:

 

Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղն «Արսենալի» համար հաջող մեկնարկ ունեցավ և արդեն 8-րդ րոպեին լոնդոնցիները հաշվի մեջ առաջ անցնելու իրական շանս ունեին: Սակայն Մեսութ Օզիլը չկարողացավ իրացնել 11 մետրանոցը:

 

Վենգերի կարծիքով, ձախողված հարվածից հետո Մեսութն իր վրա ճնշում էր զգում, ինչն էլ ազդեց նրա խաղի վրա:

 

-Դու մշտապես մտահոգվում ես քո  ֆուտբոլիստների ինքնավստահության համար, քանի որ այն թիմի շարժիչ ուժն է: Դա այն է, ինչը տալիս է համարձակություն և խաղալու ցանկություն:

 

Դուք նկատեցիք, որ չիրացրած 11 մետրանոցից անգամ 5-10 րոպե հետո նա թափահարում էր գլուխը: Այդ դրվագը մեծ ազդեցություն ունեցավ նրա խաղի վրա,- ասել է Վենգերը: Daily Mirror

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

20.06.2018, 10:17

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

«Արսենալը» պաշտոնապես հայտնեց Գերմանիայի ազգային հավաքականի և Լևերկուզենի «Բայերի» դարպասապահ Բերնդ Լենոյին գնելու մասին։ Գործարքն արժեցել է մոտ 22 մլն ֆունտ։

կարդալ...

«Արսենալը» ձեռք բերեց Շտեֆան Լիխտշտայներին

05.06.2018, 20:10

«Արսենալը» ձեռք բերեց Շտեֆան Լիխտշտայներին

Ունաի Էմերիի գլխավորությամբ «Արսենալի» առաջին նորեկը դարձավ «Յուվենտուսի» նախկին պաշտպան Շտեֆան Լիխտշտայները։

կարդալ...