Նորություններ

Արտետա. «Այսպիսի խաղով մենք չենք կարող հաղթել Չեմպիոնների Լիգան»

18.09.2014, 16:20

Միկել Արտետա«Արսենալի» կիսապաշտպան Միկել Արտետան հայտնել է, որ իր թիմը չի հաղթի Չեմպիոնների Լիգան, եթե «Բորուսիայից» կրած պարտությունից (2:0) հետևություն չանի:

 

Երեքշաբթի երեկոյան դորտմունդյան ակումբը մի քանի գլուխ բարձր էր Վենգերի սաներից, որոնց հաջողվեց ավելի խոշոր հաշվով պարտություն չկրել: Արտետան կարծում է, որ իրենք պետք է հետևություն անեն այս արդյունքից:

 

-Եթե թոփ ակումբների դեմ խաղում դու այնպիսի սխալներ ես թույլ տալիս, ինչպիսին որ մենք գործեցինք, ապա դու Չեմպիոնների Լիգան հաղթելու հնարավորություն չես ունենա: Մենք պետք է վերլուծենք խաղը և հասկանանք, թե ինչն այնպես չենք արել, որպեսզի ավելի ուժեղ դառնանք:

 

Ես հիասթափված եմ, քանի որ մենք գիտեինք «Բորուսիայի» ուժը և հնարավորությունները, սակայն նրանց թողեցինք, որ խաղան իրենց խաղը,- ասել է Արտետան: ESPN

Ձախողում բոլոր ճակատներում (տեսանյութ)

14.01.2018, 20:45

Ձախողում բոլոր ճակատներում (տեսանյութ)

Ընթացիկ մրցաշրջանը կարելի է վատագույնը համարել «Արսենալի» համար վերջին երկու տասնամյակում։

կարդալ...

Հեռուստահեռարձակման շահույթով առաջատարը «Չելսին» է (աղյուսակ)

10.01.2018, 17:10

Հեռուստահեռարձակման շահույթով առաջատարը «Չելսին» է (աղյուսակ)

Եվրոպայի Թոփ-5 առաջնությունների նախորդ մրցաշրջանի հեռուստահեռարձակման շահույթով առաջատարը Պրեմիեր Լիգայի չեմպիոն «Չելսին» է։

կարդալ...