«Արսենալ» 2-0 «Չելսի» (տեսանյութ)
19.01.2019, 23:25
22 փետրվար 2019, 23:45
25.03.2014, 12:13
Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան չեղյալ է համարել «Արսենալի» պաշտպան Կիերան Գիբսի որակազրկումը, ով «Չելսիի» դեմ խաղում իր խաղընկեր Ալեքս Օկսլեյդ-Չեմբերլենի փոխարեն սխալմամբ հեռացվեց դաշտից:
Շաբաթ օրը «զինագործները» լոնդոնյան դերբիում պարտվեցին 6:0 հաշվով: Արսեն Վենգերի սաները երրորդ գոլը բաց թողեցին 11 մետրանոցից, որը նշանակվեց Օքլեյդ-Չեմբեռլենի ձեռքով խաղի պատճառով:
Սակայն հանդիպման գլխավոր մրցավար Անդրե Մարիներն Ալեքսի փոխարեն կարմիր քարտ ցույց տվեց Գիբսին: Խաղից հետո մրցավարն իր սխալի համար հրապարակային ներողություն խնդրեց «Արսենալից»:
Երեկ ԱՖԱ-ն քննել է «Արսենալի» երկու բողոքարկումները և երկու դեպքում էլ լոնդոնյան ակումբի պահանջը բավարարվել է: Այս պարագայում, Գիբսը և Օքսլեյդ-Չեմբերլենը կարող են մասնակցել Պրեմիեր Լիգայում «Սուոնսիի» դեմ խաղին:
Փաստացի ԱՖԱ-ն ընդունել է Մարիների սխալը, սակայն Անդրեն չի պատժվել և նա կդատի հաջորդ տուրում «Սաութհեմպտոն» - «Նյուքասլ» խաղը:
19.01.2019, 23:25
12.01.2019, 18:23