Նորություններ

«Բավարիան» պատրաստվում է առաջարկություն անել Դավիդ Լուիզի համար

29.07.2013, 09:46

Դավիդ Լուիզ«Բավարիան» «Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիզի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու համար պատրաստվում է լոնդոնյան ակումբին 40 մլն եվրո (34.5 մլն ֆունտ) առաջարկել:

 

Նախորդ ամիս հայտնի դարձավ, որ Լուիզը չի հետաքրքրում «Բավարիային»: Սակայն այժմ, ինչպես հաղորդում է Daily Telegraph-ը, մյունխենցիների գլխավոր մարզիչ Խոսե Գվարդիոլան ակումբի ղեկավարությանը դիմել է Լուիզի տրանսֆերը գնելու առաջարկով:

 

Նախորդ շաբաթ այս հարցով երկու ակումբների միջև կապ հաստատվեց, և արդեն մոտական ժամանակներս պաշտոնակա առաջարկը կլինի:

 

Աղբյուրի հաղորդմամբ, Լուիզը չի ցանկանում անգլիական այլ ակումբում խաղալ, եթե «Չելսին» որոշի վաճառի իրեն:

 

Հիշեցնենք, որ «Չելսին» Լուիզին 2011թ-ի հունվարին 25 մլն ֆունտով գնեց «Բենֆիկայից»: «Ազնվականների» երկրպագուները շատ սիրեցին Լուիզին, ով նախորդ մրցաշրջանում տեղափոխվեց հենակետային կիսապաշտպանի դիրք: Նախկինում բրազիլիացու ծառայություններով հետաքրքրվում էր նաև «Բարսելոնան»:

«Բրայթոն» 0-4 «Չելսի» (տեսանյութ)

20.01.2018, 18:31

«Բրայթոն» 0-4 «Չելսի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրի մեկնարկը տրվեց «Ֆալմեր» մարզադաշտում, ուր «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնը» հյուրընկալել էր գործող չեմպիոն «Չելսիին»։

կարդալ...

«Չելսի» 0-0 «Լեսթեր Սիթի» (տեսանյութ)

13.01.2018, 21:00

«Չելսի» 0-0 «Լեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրում գործող չեմպիոն «Չելսին» ընդունել էր 8-րդ հորիզոնականում գտնվող «Լեսթեր Սիթիին»։

կարդալ...