Նորություններ

Բեյնսը և Ֆելայնին կարող են հետևել Մոյեսին և տեղափոխվել «Յունայթեդ»

10.05.2013, 15:17

Լեյթոն Բեյնս և Մարուան ՖելայնիԴևիդ Մոյեսը, ով շուտով սկսելու է աշխատել «Մանչեսթեր Յունայթեդում», պատրաստ է պայքարել իր նախկին ակումբի՝ «Էվերթոնի» դեմ հանուն ձախ պաշտպան Լեյթոն Բեյնսի և կիսապաշտպան Մարուան Ֆելայնիի:

 

Պաշտոնապես Մոյեսը գլխավորելու է «Յունայթեդը» հուլիսի 1-ից: Մինչդեռ ակնհայտ է, որ ակումբը չի սպասելու մարզչի փոփոխմանը և փորձելու է ուժեղացնել կազմը:

 

Ինչպես հայտնում է The Sun պարբերականը, Մոյեսը պատրաստ է 15 մլն ֆունտ ծախսել Բեյնսի տրանսֆերի վրա, որի ծառայություններով երկար ժամանակ հետաքրքրվում էին «կարմիր սատանաները», սակայն մինչ այսօր ոչ մի կոնկրետ գործողության չեն դիմել:

 

Իր մարզչին կարող է հետևել նաև Ֆելայնին, ում տրանսֆերը հնարավոր է գնվի ֆիքսված 24 մլն ֆունտով:

«Լիվերպուլը» պարզունակ ֆուտբոլ է խաղում․ Սուլշեր

20.01.2020, 16:57

«Լիվերպուլը» պարզունակ ֆուտբոլ է խաղում․ Սուլշեր

«Լիվերպուլից» կրած 2-0 հաշվով պարտությունից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գուննար Սուլշերը հայտնել է, որ Յուրգեն Կլոպի թիմը խաղում է միիալար և երկար փոխանցումներով ֆուտբոլ։

կարդալ...

Լիվերպուլի առաջին կանգառը: Ման. Յունայթեդ-Լիվերպուլ 1-1

22.10.2019, 12:46

Լիվերպուլի առաջին կանգառը: Ման. Յունայթեդ-Լիվերպուլ 1-1

Ձեզ ենք ներկայացնում Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրի կենտրոնական հանդիպման՝ «Մանչեսեթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ» խաղի մեր անդրադարձը։

կարդալ...