Մոտակա հանդիպումը

29 սեպտեմբեր 2018, 15:30

Նորություններ

Բենտեկեի նոր պայմանագիրը չի նախատեսում տրանսֆերի վերագնում

23.07.2013, 14:40

Կրիստիան ԲենտեկեԲելգիայի հավաքականի հարձակվող Կրիստիան Բենտեկեի նոր պայմանագիրն «Աստոն Վիլլայի» հետ չի ներառում կետ պայմանագրի դադարեցման համար ամրագրված գումարի մասին: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

 

Բոլորովին վերջերս 22-ամյա բելգիացին հաստատակամորեն տրամադրված էր հեռանալ բիրմինգհեմյան ակումբից: Սակայն «Վիլլայի» գլխավոր մարզիչ Պոլ Լամբերտին հաջողվեց Բենտեկեին համոզել, որպեսզի մնա և նոր՝ 4-ամյա պայմանագիր ստորագրի:

 

Այն բանից հետո, որ «Վիլլան» կարողացավ պահել Կրիստիանին իր շարքերում, ակումբի ղեկավարությունը, աղբյուրի համաձայն, նոր համաձայնագրի մեջ չի ներառել որևէ գումարով տրանսֆերը վերագնելու մասին կետ:

 

Այս կերպ, բոլոր հետաքրքրված կողմերը ստիպված կլինեն Բենտեկեի հավանական տեղափոխության համար բանակցել անձամբ բիրմինգհեմցիների հետ, ովքեր հիմա բոլոր իրավունքներն ունեն իրենց աստղի համար ցանկացած գումար պահանջել:

«Լիվերպուլ» 1-2 «Կրիստալ Փելես» (տեսանյութ)

23.04.2017, 21:25

«Լիվերպուլ» 1-2 «Կրիստալ Փելես» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 34-րդ տուրում «Լիվերպուլի» մրցակիցը 16-րդ հորիզոնականում գտնվող «Կրիստալ Փելեսն» էր։

կարդալ...

«Չելսի» 1-2 «Կրիստալ Փելես» (տեսանյութ)

01.04.2017, 20:00

«Չելսի» 1-2 «Կրիստալ Փելես» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 30֊րդ տուրում առաջատար «Չելսին» ընդունել էր 16֊րդ հորիզոնականում գտնվող «Կրիստալ Փելեսին»։

կարդալ...