Մոտակա հանդիպումը

20 հոկտեմբեր 2018, 15:30

Նորություններ

Բեն Արֆան «Նյուքասլի» հետ մեկնել է «Անժիի» հետ խաղին

06.03.2013, 13:39

Հաթեմ Բեն Արֆա«Նյուքասլի» կիսապաշտպան Հաթեմ Բեն Արֆան թիմի հետ մեկնել է Ռուսաստան՝ մասնակցելու Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղին Մախաչկալայի «Անժիի» դեմ: Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը:

 

Արդեն երկու ամիս է՝ Բեն Արֆան ապաքինվում է ծնկատակի ջիլի վնասվածքից: Սպասվում էր, որ ֆրանսիացին դաշտ դուրս կգար շաբաթ օրը կայացած «Սուոնսիի» հետ խաղին: Մինչդեռ «կաչաղակների» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն որոշեց չվտանգել իր ֆուտբոլիստի առողջությունը:

 

Այնուամենայնիվ, Հաթեմը կարծես թե լուծել է առողջական խնդիրները և մեկնել Մոսկվա: Իհարկե, դեռ հայտնի չէ՝ արդյոք Պարդյուն նրան դաշտ կհանի, թե ոչ:

«Մանչեսթեր Յունայթեդ» 3-2 «Նյուքասլ Յունայթեդ» (տեսանութ)

06.10.2018, 22:26

«Մանչեսթեր Յունայթեդ» 3-2 «Նյուքասլ Յունայթեդ» (տեսանութ)

Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրի այսօրվա վերջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր «Նյուքասլ Յունայթեդին»։

կարդալ...

«Մանչեսթեր Սիթի» 2-1 «Նյուքասլ Յունայթեդ» (տեսանյութ)

02.09.2018, 10:15

«Մանչեսթեր Սիթի» 2-1 «Նյուքասլ Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր «Նյուքասլ Յունայթեդին», որը մեկնարկային երեք տուրերից հետո ուներ ընդամենը 1 միավոր։

կարդալ...