Նորություններ

Բեն Արֆան շարք է վերադարձել

07.04.2013, 09:58

Հաթեմ Բեն Արֆա«Նյուքասլի» կիսապաշտպան Հաթեմ Բեն Արֆան լուծել է առողջական խնդիրները և այժմ կարող է օգնել իր թիմին:

 

Ծնկատակի ջիլի վնասվածքի պատճառով Բեն Արֆան բաց է թողել վերջին երեք ամիսը: «Նյուքասլի» բժիշկները կարծում էին, որ 26-ամյա ֆրանսիացին վիրահատության կարիք կունենա:

 

Սակայն ինչպես հայտնում է The Independent պարբերականը, շաբաթ օրն արդեն Հաթեմը մարզվել է ամբողջ թիմի հետ:

 

Վերջին վեց խաղերում «կաչաղակներն» ընդամենը երկու հաղթանակ են տոնել: Այժմ «Նյուքասլին» երեք միավոր է բաժանում վտանգավոր գոտուց: Բեն Արֆան կարող է նաև օգնել թիմակիցներին Եվրոպա Լիգայում, որտեղ քառորդ եզրափակչի «Բենֆիկայի» հետ պատասխան խաղում նրանք ստիպված են առնվազն երկու գոլ խփել:

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

14.07.2018, 16:33

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

«Չելսին» պաշտոնապես հայտարարեց «Նապոլիի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոյին 50 մլն ֆունտով գնելու մասին։

կարդալ...

«Չելսին» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակեց Մաուրիսիո Սարիին

14.07.2018, 14:18

«Չելսին» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակեց Մաուրիսիո Սարիին

Անտոնիո Կոնտեին հեռացնելու հաջորդ օրը «Չելսին» հայտարարեց գլխավոր մարզչի պաշտոնում Մաուրիսիո Սարիին նշանակելու մասին։

կարդալ...