Նորություններ

«Բերնլին» իր մարզչին պարգևատրել է նոր պայմանագրով

19.06.2014, 12:23

Շոն ԴայչՊրեմիեր Լիգայի նորեկ «Բերնլին» իր մարզիչ Շոն Դայչի հետ նոր պայմանագիր է ստորագրել: Շոնը «Բերնլին» գլխավորում է 2012թ-ի հոկտեմբերից: Չեմպիոնշիփի նախորդ մրցաշրջանի արդյունքում Դայչի սաները կարողացան Պրեմիեր Լիգայի ուղեգիր նվաճել:

 

Ակումբը չի հայտնել Դայչի հետ նոր պայմանագրի ժամկետը, սակայն երկարաձգվել է նաև 42-ամյա անգլիացու օգնականների պայմանագրերը: Դայչի հաջողությունն ակնհայտ է, քանի որ «Բերնլիում» աշխատած ողջ ընթացքում նա գումար է ծախսել միայն հարձակվող Էշլի Բարնսին գնելու համար:

 

Ավելացնենք, որ «Բերնլին» Պրեմիեր Լիգայի նոր մրցաշրջանը կսկսի «Չելսիի» հետ տնային խաղով:

«Բերնլի» 1-1 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

03.02.2018, 18:31

«Բերնլի» 1-1 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրում առաջատար «Մանչեսթեր Սիթիի» մրցակիցը 7-րդ հորիզոնականում գտնվող «Բերնլին» էր։

կարդալ...

«Բերնլի» 0-1 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

20.01.2018, 21:11

«Բերնլի» 0-1 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր 8-րդ հորիզոնականում գտնվող «Բերնլիին»։

կարդալ...