Նորություններ

«Բլեքբեռնը» մերժեց «Վեստ Հեմի» առաջարկը

08.01.2013, 15:48

Մարտին Օլսոն«Վեստ Հեմը» ցանկանում էր գնել «Բլեքբեռնի» պաշտպան Մարտին Օլսոնին 2 մլն ֆունտով, սակայն «Բլեքբեռնը» մերժել է այդ առաջարկը:

 

«Վեստ Հեմի» գլխավոր մարզիչ Սեմ Ելլարդայսը շատ լավ ճանաչում է Շվեդիայի ազգային հավաքականի 24-ամյա խաղացողին: Ելլարդայսին այս պահին անհանգստացնում է Ջոուի Օ'Բրայենի և Ջորջ Մակքարթնիի վնասվածքները և ամեն կերպ փորձում է բարելավել պաշտպանության ձախ դիրքը: Չնայած «Բլեքբեռնի» մերժմանը` «Վեստ Հեմը» պատրաստվում է նոր առաջարկ անել Մարտինի համար:

 

Ավելացնենք, որ այժմ «Բլեքբեռնը» գտնվում է Չեմպիոնշիփի 13-րդ հորիզոնականում:

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

14.07.2018, 16:33

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

«Չելսին» պաշտոնապես հայտարարեց «Նապոլիի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոյին 50 մլն ֆունտով գնելու մասին։

կարդալ...

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

14.07.2018, 10:36

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

«Լիվերպուլը» պաշտոնապես ավարտին հասցրեց «Ստոկ Սիթիի» վինգեր Ջերդան Շաքիրիի տրանսֆերը։ Գործարքի արժեքը կազմել է 13,5 մլն ֆունտ։

կարդալ...