Մոտակա հանդիպումները

24 նոյեմբեր 2018, 19:00

Բորիելլոն նույնպես միացավ «Վեստ Հեմին»

Մարկո Բերիելլո«Վեստ Հեմ Յունայթեդն» ավարտին է հասցրել ևս մեկ տրանսֆեր: Լոնդոնցիները պաշտոնապես հայտնել են «Ռոմայի» և Իտալիայի ազգային հավաքականի հարձակվող Մարկո Բերիելլոյի տեղափոխության մասին:

 

31-ամյա Բորիելլոն դարձավ այսօրվա ընթացքում «Վեստ Հեմի» երկրորդ ձեռքբերումը՝ իր հայրենակից Անտոնիո Նոչերինոյից հետո: Երկու ֆուտբոլիստներն էլ վարձավճարով հանդես կգան մինչև մրցաշրջանի ավարտը:

 

Բորիելլոն Ա Սերիայում 100-ից ավելի գոլի հեղինակ է դարձել՝ «Ռոմայից» բացի հանդես գալով նաև «Միլանում», «Ջենովայում» և «Յուվենտուսում»: Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Մարկոն մասնակցել է 11 խաղի:

 

«Ռոմայում» Մարկոն խաղային շատ ժամանակ չէր ստանում, ինչն էլ Լոնդոն տեղափոխվելու պատճառ դարձավ: