Մոտակա հանդիպումները

24 նոյեմբեր 2018, 19:00

«Բորնմուտ» 2-1 «Արսենալ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի այսօրվա առաջին խաղում «Արսենալը» հյուրընկալվել էր 17-րդ հորիզոնականում գտնվող «Բորնմուտին», որը պատմության մեջ իր առաջին հաղթանակը տարավ «զինագործների» նկատմամբ։

 

Հանդիպման հաշիվը 52-րդ րոպեին բացեց լոնդոնյան ակումբի պաշտպան Հեկտոր Բելերին։ Սակայն Արսեն Վենգերի սաները ոչ միայն չկարողացան պահել ձեռք բերած առավելությունը, այլև 4 րոպեի ընթացքում այն զիջեցին Էդդի Հաուի թիմին։ 70-րդ րոպեին Քալում Ուիլսոնը վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ 74-ին Ջորդան Այբը հաղթանակ պարգևեց իր թիմին։

 

Այս հանդիպումից հետո «Բորնմուտը»՝ վաստակած 24 միավորով բարձրացավ 13-րդ հորիզոնական։

 

Գոլեր․ Բելերին՝ 52ր, Ուիլսոն՝ 70ր, Այբ՝ 74ր։