Նորություններ

«Բորնմուտ» 2-1 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

13.12.2015, 11:14

UnitedՊրեմիեր Լիգայի 16-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր առաջնության նորեկ «Բորնմուտին»:

 

Էդդի Հաուի սաները, ովքեր նախորդ տուրում հաղթանակի հասան գործող չեմպիոն «Չելսիի» նկատմամբ, այս տուրում հաղթեցին նաև «կարմիր սատանաներին»:

 

Հանդիպման հաշիվն արդեն 2-րդ րոպեին բացեց Ջունիոր Ստանիսլավը: 24-րդ րոպեին բելգիացի կիսապաշտպան Մարուան Ֆելայնին վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ երկրորդ խաղակեսում Ջոշուա Քինգը խփեց դաշտի տերերի հաղթական գնդակը:

 

Այս հաղթանակից հետո «Բորնմուտը»՝ վաստակած 16 միավորով բարձրացավ 14-րդ հորիզոնական:

 

Գոլեր. Ստանիսլավ՝ 2ր, Ֆելայնի՝ 24ր, Քինգ՝ 54ր:

«Մանչեսթեր Յունայթեդ» 0-2 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

25.04.2019, 00:55

«Մանչեսթեր Յունայթեդ» 0-2 «Մանչեսթեր Սիթի»  (տեսանյութ)

Այսօր կայացավ Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրից հետաձգված «Մանչեսթեր Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը։

կարդալ...

«Մանչեսթեր Յունայթեդ» 2-1 «Վեստ Հեմ» (տեսանյութ)

13.04.2019, 22:23

«Մանչեսթեր Յունայթեդ» 2-1 «Վեստ Հեմ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 34-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր 11-րդ հորիզոնականում գտնվող «Վեստ Հեմ Յունայթեդին»։

կարդալ...