Նորություններ

«Բորնմուտ» 3-3 «Արսենալ» (տեսանյութ)

04.01.2017, 01:53

bournemouth-arsenalՊրեմիեր Լիգայի 20-րդ տուրում «Արսենալի» մրցակիցը 9-րդ հորիզոնականում գտնվող «Բորնմուտն» էր՝ սեփական դաշտում։

 

«Դին Կորտ» գոլառատ և դրամատիկ խաղ ստացվեց, որտեղ գրանցվեց մարտական ոչ ոքի։ «Բորնուտն» ակտիվ սկսեց խաղը և արդեն 16-րդ րոպեին առաջ անցավ հաշվի մեջ, իսկ 4 րոպե հետո կրկնապատկեց առավելությունը։

 

Երկրորդ խաղակեսի մեկնարկին դաշտի տերերը երրորդ գնդակն ուղարկեցին Պետր Չեխի դարպասը, ինչը սթափեցնող եղավ «զինագործների» համար։ Նախ 70-րդ րոպեին Ալեքսիս Սանչեսը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 5 րոպե հետո Լուկաս Պերեսն այն դարձրեց նվազագույն։ 82-րդ րոպեին հյուրեը թվային առավելություն ստացան դաշտում, ինչն էլ կարողացան օգտագործել ավելացված ժամանակում։ Լոնդոնյան ակումբի 3֊րդ գոլը խփեց ֆրանսիացի Օլիվյե Ժիրուն։

 

Այս հանդիպումից հետո «Արսենալը»՝ վաստակած 41 միավորով կպահպանի իր դիրքն աղյուսակում։

 

Գոլեր․ Դենիլս՝ 16ր, Ուիլսոն՝ 20ր (11մ), Ֆրեյզեր՝ 58ր, Սանչես՝ 70ր, Պերես՝ 75ր, Ժիրու՝ 90+2ր

Հեռացում․ Ֆրենսիս՝ 82ր։

«Մանչեսթեր Սիթի» 3-1 «Նյուքասլ Յունայթեդ» (տեսանյութ)

20.01.2018, 23:29

«Մանչեսթեր Սիթի» 3-1 «Նյուքասլ Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրում առաջատար «Մանչեսթեր Սիթին» ընդունել էր 15-րդ հորիզոնականում գտնվող «Նյուքասլ Յունայթեդին»։

կարդալ...

«Բերնլի» 0-1 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

20.01.2018, 21:11

«Բերնլի» 0-1 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր 8-րդ հորիզոնականում գտնվող «Բերնլիին»։

կարդալ...