Նորություններ

«Բորուսիան» Լևանդովսկուն փոխարինող է գտել

22.01.2014, 15:57

Ռոբերտո Սոլդադո«Տոտտենհեմի» իսպանացի հարձակվող Ռոբերտո Սոլդադոյի ծառայություններով հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիան»:

 

Գերմանիայի փոխչեմպիոնն արդեն այժմ է փնտրում Ռոբերտ Լևանդովսկուն փոխարինող, քանի որ լեհ հարձակվողն ընթացիկ մրցաշրջանից հետո կտեղափոխվի Մյունխենի «Բավարիա»: Ինչպես հաղորդում է գերմանական Stern պարբերականը, Յուրգեն Կլոպը ցանկանում է Լևանդովսկու փոխարեն ակումբ հրավիրել Ռոբերտո Սոլդադոյին:

 

Ավելացնենք, որ Սոլդադոն, ով «Տոտտենհեմ» տեղափոխվեց 30 մլն եվրոյով, ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է լոնդոնյան ակումբի 19 հանդիպման և դարձել 5 գոլի հեղինակ:

«Տոտտենհեմ» 4-0 «Էվերթոն» (տեսանյութ)

13.01.2018, 23:22

«Տոտտենհեմ» 4-0 «Էվերթոն» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի այսօրվա վերջին խաղում «Տոտտենհեմը» հյուրընկալել էր 9-րդ հորիզոնականում գտնվող «Էվերթոնին»։

կարդալ...

Քեյնը և Գվարդիոլան դեկտեմբեր ամսվա լավագույններն են

13.01.2018, 13:34

Քեյնը և Գվարդիոլան դեկտեմբեր ամսվա լավագույններն են

«Տոտտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը և «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ճանաչվել են Պրեմիեր Լիգայի դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ և լավագույն մարզիչ, համապատասխանաբար։

կարդալ...