Նորություններ

«Բորուսիան» փորձել է վերադարձնել Կագավային

30.07.2013, 20:45

Շինջի ԿագավաԴորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է, որ այս ամռանն իրենք փորձել են «Մանչեսթեր Յունայթեդից» վերադարձնել կիսապաշտպան Շինջի Կագավային:

 

Տաղանդավոր փլեյմեյքերն ընդամենը մեկ տարի առաջ տեղափոխվեց «Օլդ Թրաֆորդ», սակայն այնտեղ չկարողացավ ցուցադրել այն խաղը, որին ընդունակ էր «Բորուսիայում»:

 

Չնայած անգլիական Պրեմիեր Լիգայում ոչ հաջող մեկնարկային մրցաշրջանին, Կագավան չի ցանկանում վերադառնալ Դորտմունդ: Առաջիկա մրցաշրջանն էլ ճապոնացին կանցկացնի «Յունայթեդի» կազմում:

 

-Այս տարի այդ հարցն այնքան էլ ակտուալ չէ: Մենք արդեն գիտենք, որ Շինջին ցանկանում է մնալ «Յունայթեդում»: Ես այլ պատասխան չէի էլ սպասում, սակայն մեկ անգամ պետք էր հարցնել,- ասել է Կլոպը: Sky Deutschland

«Բրայթոն» 1-0 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

05.05.2018, 08:56

«Բրայթոն» 1-0 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 37-րդ տուրի մեկնարկը տրվեց «Ֆալմեր» մարզադաշտում, ուր «Բրայթոնը» հյուրընկալել էր երկրորդ հորիզոնականում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդին»։

կարդալ...

«Մանչեսթեր Յունայթեդ» 2-0 «Սուոնսի Սիթի» (տեսանյութ)

31.03.2018, 20:18

«Մանչեսթեր Յունայթեդ» 2-0 «Սուոնսի Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր Ուելսը ներկայացնող «Սուոնսի Սիթիին»։

կարդալ...