Նորություններ

Բուտլանդը հրաժարվեց տեղափոխվել «Չելսի»

30.01.2013, 17:01

Ջեկ Բուտլանդ«Բիրմինգհեմի» դարպասապահ Ջեկ Բուտլանդը հրաժարվել է բանակցություններ վարել «Չելսի» տեղափոխվելու համար: Այս մասին հայտնում է BBC-ն:

 

«Բիրմինգհեմը», որն ունի ֆինանսական խնդիրներ, ընդունել էր «ազնվականների» առաջարկը գնելու Ջեկին 3.5 մլն ֆունտով: Սակայն 19-ամյա դարպասապահը որոշեց հրաժարվել «Չելսի» տեղափոխվելուց:

 

-Ջեկին դուր է գալիս «Բիրմինգհեմում» խաղալը: Նա ստանում է արժեքավոր փորձ: Անկասկած, նա լսում է այն բոլոր ակումբների առաջարկները, որոնց տրանսֆերային պայմանները «Բիրմինգհեմին» ձեռնտու են: Մինչդեռ խաղային պրակտիկա ստանալը նրա համար առաջնային նշանակություն ունի,-հայտնել է ֆուտբոլիստի գործակալ Հարի Մոլլերը:

«Չելսի» 4-1 «Քարդիֆ Սիթի» (տեսանյութ)

16.09.2018, 10:07

«Չելսի» 4-1 «Քարդիֆ Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրում «Չելսին» հյուրընկալել էր առաջնության նորեկ «Քարդիֆ Սիթիին»։

կարդալ...

Ֆուտբոլիստների վաճառքից ամենաշատ վաստակած 20 ակումբները

05.09.2018, 14:00

Ֆուտբոլիստների վաճառքից ամենաշատ վաստակած 20 ակումբները

Շվեյցարական «CIES Football Observatory» կայքը ներկայացրել է Եվրոպայի Թոփ-5 առաջնությունների վերջին 8 տարվա ֆինանսական վերլուծությունը։

կարդալ...