Մոտակա հանդիպումը

28 ապրիլ 2018, 15:30

Նորություններ

Բուքմեյքերները չեն կասկածում Կոստայի՝ «Չելսի» տեղափոխությանը

31.03.2014, 18:10

Դիեգո ԿոստաSky Bet բուքմեյքերական ընկերությունը դադարել է խաղադրույքներ ընդունել Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստայի՝ «Չելսի» տեղափոխության համար:

 

Չեմպիոնների Լիգայում ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հերթական անգամ հաստատեց, որ մրցաշրջանի ավարտից հետո իրենք կթարմացնեն հարձակման գիծը:

 

Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Չելսիի» ոչ մի հարձակվող 10 գոլից ավել չի խփել, իսկ լավագույն ռմբարկուն կիսապաշտպան Էդեն Ազարն է (14 գոլ):

 

Կոստան, ով Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում 25 գոլի հեղինակ է դարձել, կարող է ամռանը տեղափոխվել «Սթեմֆորդ Բրիջ»: Լուրեր են շրջանառվում, որ «Չելսին» արդեն սկսել է բանակցությունները:

«Չելսի» 1-3 «Տոտտենհեմ» (տեսանյութ)

01.04.2018, 20:57

«Չելսի» 1-3 «Տոտտենհեմ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, ուր գործող չեմպիոն «Չելսին» ընդունել էր «Տոտտենհեմին»։

կարդալ...

«Չելսի» 2-1 «Կրսիստալ Փելես» (տեսանյութ)

10.03.2018, 23:27

«Չելսի» 2-1 «Կրսիստալ Փելես» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրի այսօրվա վերջին հանդիպումը կայացավ Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, ուր «Չելսին» ընդունել էր «Կրիստալ Փելեսին»։

կարդալ...