Նորություններ

Բրազիլիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստի համար «Մանչեսթեր Յունայթեդը» 12 մլն ֆունտ է առաջարկել

24.12.2013, 12:24

Էվերտոն ՌիբեյրոԻնչպես հաղորդում է Daily Mail-ը, «Կրուզեյրոյի» կիսապաշտպան Էվերտոն Ռիբեյրոն հունվարին կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:

 

Աղբյուրի հաղորդմամբ, «մանկունյանցիները» բրազիլիական ակումբին 14.2 մլն եվրո (12 մլն ֆունտ) են առաջարկել:

 

Նշենք, որ Էվերտոնը ճանաչվել է Բրազիլիայի առաջնության արդեն ավարտված մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, որտեղ չեմպիոն դարձավ հենց «Կրուզեյրոն»:

 

Ավելացնենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Լիվերպուլը» և Մադրիդի «Ռեալը»:

«Բրայթոն» 1-0 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

05.05.2018, 08:56

«Բրայթոն» 1-0 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 37-րդ տուրի մեկնարկը տրվեց «Ֆալմեր» մարզադաշտում, ուր «Բրայթոնը» հյուրընկալել էր երկրորդ հորիզոնականում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդին»։

կարդալ...

«Մանչեսթեր Յունայթեդ» 2-0 «Սուոնսի Սիթի» (տեսանյութ)

31.03.2018, 20:18

«Մանչեսթեր Յունայթեդ» 2-0 «Սուոնսի Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր Ուելսը ներկայացնող «Սուոնսի Սիթիին»։

կարդալ...