Նորություններ

Բրենդան Ռոջերսը «պաշտպանել է ակումբի ապագան»

16.09.2013, 16:21

Բրենդան Ռոջերս«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտնել է, որ տրանսֆերային շուկայում իր ակտիվությամբ և պաշտպանողական ոճի նոր ֆուտբոլիստներ հրավիրելով նա «պաշտպանել է ակումբի ապագան»:

 

Ջեյմի Կարագերի կարիերան ավարտելուց և Սեբաստյան Քոաթեսի ծանր վնասվածքից հետո «կարմիրների» մարզչական շտաբը ստիպված էր լուրջ աշխատանքներ տանել պաշտպանության կենտրոնն ուժեղացնելու համար, որտեղ հանդես գալու համար հրավիրվեցին Կոլո Տուրեն, Մամադու Սակոն և Տյագո Իլորին:

 

Եվ եթե այժմ փորձառու Կոլո Տուրեն ակնհայտորեն դիտվում է որպես Կարագերի փոխարինող, ապա մյուս երկու կենտրոնական պաշտպանները` 23-ամյա Սակոն և 20-ամյա Իլորին դեռ մի քանի տարի շարունակ կարող են օգտակար լինել «Լիվերպուլին»:

 

-Ես ցանկանում էի պաշտպանել ակումբի ներկան և ապագան: Շատ դժվար է կենտրոնական պաշտպաններ գտնել: Նայում ես թիմերին և արդեն տեսնում ես ոչ երիտասարդ կենտրոնական պաշտպաններ: Իսկապես դժվար է այդ դիրքում լավ խաղացողներ գտնելը: Մեզ հաջողվեց նրանցից երկուսին ձեռք բերել:

 

Նրանցից մեկն Իլորին է, ում ծառայություններով մենք մեկ տարի հետաքրքրվում էինք: Երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստ, ով կարող է շատ բաների հասնել: Նա բարձրահասակ է, շատ արագ, հզոր է և կարողանում է լավ խաղալ: Նրան միայն մնում է հարմարվել Պրեմիեր Լիգային:

 

Սակոն նույնպես երիտասարդ է, սակայն նա արդեն փորձառու ֆուտբոլիստ է: Նա պատրաստ է հիմա խաղալ, և հենց դա ենք մենք ուզում:

 

Մենք ունեինք հնարավորություն դա անելու և պաշտպանելու ակումբը, և հնարավոր է, որ դա հաջորդ 10 տարիների համար է,- Ռոջերսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

14.07.2018, 16:33

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

«Չելսին» պաշտոնապես հայտարարեց «Նապոլիի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոյին 50 մլն ֆունտով գնելու մասին։

կարդալ...

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

14.07.2018, 10:36

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

«Լիվերպուլը» պաշտոնապես ավարտին հասցրեց «Ստոկ Սիթիի» վինգեր Ջերդան Շաքիրիի տրանսֆերը։ Գործարքի արժեքը կազմել է 13,5 մլն ֆունտ։

կարդալ...