Նորություններ

Բրենդան Ռոջերս. «Ի տարբերություն «Տոտտենհեմի», մեր տրանսֆերները նպատակային են»

30.07.2014, 17:26

Բրենդան Ռոջերս«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտնել է, որ իր ակումբի տրանսֆերային քաղաքականությունը պետք չէ համեմատել անցած ամառ «Տոտտենհեմի» կատարած անհիմն տրանսֆերների հետ:

 

Գարեթ Բեյլի վաճառքից ստացված գումարից գնված ֆուտբոլիստներից և ոչ մեկն «Ուայթ Հարթ Լեյնում» գործնականում չարդարացրեց հույսերը:

 

Այս ամառ նմանատիպ իրավիճակ է ստեղծվել «Լիվերպուլում», որը Լուիս Սուարեսին 80 մլն ֆունտով «Բարսելոնային» վաճառելուց հետո թիմն ուժեղացնելու աշխատանքներ է տանում

 

-Սա այլ ակումբ է, և մենք այլ տեսլական ունենք: «Լիվերպուլի» տրանսֆերների մեջ մարտավարություն կա: Նոր ֆուտբոլիստները գիտեն իրենց դերերը, և մենք հուսով ենք, որ նրանք հաջողակ կլինեն,- ասել է Ռոջերսը: Sky Sports

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

20.06.2018, 10:17

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

«Արսենալը» պաշտոնապես հայտնեց Գերմանիայի ազգային հավաքականի և Լևերկուզենի «Բայերի» դարպասապահ Բերնդ Լենոյին գնելու մասին։ Գործարքն արժեցել է մոտ 22 մլն ֆունտ։

կարդալ...

«Արսենալը» ձեռք բերեց Շտեֆան Լիխտշտայներին

05.06.2018, 20:10

«Արսենալը» ձեռք բերեց Շտեֆան Լիխտշտայներին

Ունաի Էմերիի գլխավորությամբ «Արսենալի» առաջին նորեկը դարձավ «Յուվենտուսի» նախկին պաշտպան Շտեֆան Լիխտշտայները։

կարդալ...